Բլիթներ կանաչ սոխով և ձվով. Բարակ խրթխրթան խմոր, հյութալի միջուկ

Բլիթներ կանաչ սոխով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստենք բլիթներ կանաչ սոխով և ձվով: Սրանք փափուկ, փարթամ, խորտիկ բլիթներ են ճաշի կամ ընթրիքի համար, դուք կարող եք դրանք պատրաստել պիկնիկի համար:

Խմորն ամենապարզն է և ամենաարագը, իսկ միջուկը կարող եք փոխել ըստ ձեր ցանկության և ամեն անգամ կունենաք նոր ու հաճելի ուտեստ։

Բլիթներ կանաչ սոխով

Բլիթներ կանաչ սոխով և ձվով. Բաղադրիչները

_ ալյուր 400 գ

_ աղ 1 թեյի գդալ

_ շաքարավազ 0,5 թեյի գդալ

_ եռման ջուր 250 մլ

Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է.

_ խաշած ձու 6 հատ

_ կանաչ սոխ 1 փունջ

_ սամիթ և մաղադանոս

_ աղ, պղպեղ

_ կարագ 70 գ

Բլիթներ կանաչ սոխով Բլիթներ կանաչ սոխով

Բլիթներ կանաչ սոխով և ձվով. Պատրաստման եղանակը

_ Ալյուրը մաղել և խառնել աղի և շաքարի հետ։

_ Լցնել եռման ջուրը, նախ բահիկով հունցել, ապա, երբ զանգվածը սառչի մինչև գոլ վիճակի՝ ձեռքերով հունցել։ Խմորը կպչուն չէ, շատ փափուկ է։ Ծածկեք և թողեք 15 րոպե։

_ Միջուկի համար ձվերը մանր կտրատել, կանաչ սոխն ու կանաչիները մանր կտրատել և խառնել։ Լցնել հալած կարագը և խառնել, ավելացնել աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։

_ Խմորը բաժանել մասերի, գնդիկներ անել։

_ Յուրաքանչյուր գնդիկ գրտնակել փոքրիկ բլիթի նման, դնել միջուկը, կլոր կարկանդակ կազմել և գրտնակել բլիթի նման։

_ Տապակել բլիթները մարմանդ կրակի վրա, մինչև ոսկե դարչնագույնը երկու կողմից:

Բլիթներ կանաչ սոխով

Դուք կստանաք շատ համեղ հարթ բլիթներ, որոնք կարող եք մատուցե սխտորով և սամիթով մայոնեզի սոուսով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլով կարկանդակներ

Խնդրում ենք Գնահատեք