Բլիթներ սպիտակաձավարով. Փափուկ ու եթերային նախաճաշ

Բլիթներ սպիտակաձավարով ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բլիթներ սպիտակաձավարով. Ստացվում են շատ փարթամ, փափուկ, կլանում են քիչ յուղ և երկար ժամանակ թարմ են մնում։

Բլիթներ սպիտակաձավարով

Բլիթներ սպիտակաձավարով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք ջուր 300 մլ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Խմորիչ 1 թեյի գդալ

_Սպիտակաձավար 100 գր

_Ալյուր 400 գր

_Մի պտղունց աղ

Սոուսը պատրաստելու համար

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Մայոնեզ 1 ճաշի գդալ

_Սխտոր 2 պճեղ

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Պապրիկա և այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի

Բլիթներ սպիտակաձավարով

Բլիթներ սպիտակաձավարով. Պատրաստման եղանակը

_Տաք ջրի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը։

_Լցնել սպիտակաձավարը, խառնել։

_Ավելացնել մաղած ալյուրը և հարել, ստանալ փափուկ և փարթամ խմոր։

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 40-60 րոպե։

_Ձեռքերն ու սեղանը յուղել բուսայուղով և խմորից կտորներ բաժանել, գնդիկներ անել, որոնք պետք է գրտնակել և դնել սեղանի վրա, ծածկել թաղանթով և թողնել 10 րոպե։

_Յուրաքանչյուր բլիթը ձեռքերով ձգել և տապակել բուսայուղի մեջ։

_Թթվասերը խառնել մայոնեզի հետ և ավելացնել քերած սխտորը, մանր կտրատած կանաչիներն ու տարբեր համեմունքները, աղը, խառնել։

Բլիթներ սպիտակաձավարով

Այսպիսի սոուսով փարթամ բլիթները հիանալի կերպով լրացնում են խորովածը, կոտլետները կամ ձկան ուտեստները:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք