Բուրավետ ձվածեղ Մարգարիտա. Մոցարելլայով և լոլիկով պատրաստվող համեղ նախաճաշ

Բուրավետ ձվածեղ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Եթե ​​արդեն հոգնել եք սվորական նախաճաշից, ապա փորձեք Բուրավետ ձվածեղ իտալական լավագույն ավանդույթներով։ «Մարգարիտա» ձվածեղը տոմատի սոուսով և մոցարելլայով, անկասկած, կդառնա ձեր սիրելին: Այն կատարյալ է նախաճաշի համար: Մնում է միայն թունդ սուրճ եփել, ջեռոցից հանել անուշահոտ ձվածեղը: Սրանով կապահովեք ողջ օրվա եռանդն ու էներգիան։

Այս ուտեստը կատարյալ դարձնելու համար ցանկալի է օգտագործել լավ թուջե տապակ: Ի վերջո, ձվածեղը պետք է եփվի ջեռոցում։ Բացի այդ, անհրաժեշտ է տոմատի սոուս։ Դուք կարող եք այն գնել խանութից կամ պատրաստել ինքնուրույն: Պետք է ընտրել միայն հասած լոլիկ և վերցնել ձեր սիրած համեմունքները։ Վերջում մնում է ավելացնել մի քանի ճաշի գդալ ձիթապտղի յուղ, ևամեն ինչ պատրաստ է:

Բուրավետ ձվածեղ

Բուրավետ ձվածեղ Մարգարիտա. Բաղադրիչներ

_Ձու 8 հատ

_Լոլիկ 150 գ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Օրեգանո 2 պտղունց

_Կարագ 30 գ

_Մոցարելլա 100 գ

_Ձիթապտղի յուղ 4 ճաշի գդալ

Բուրավետ ձվածեղ

Բուրավետ ձվածեղ Մարգարիտա. Պատրաստման եղանակը

_Ձվերը հարել մի պտղունց աղով և աղացած սև պղպեղով։

_Լոլիկը քերել կամ աղալ մսաղացով։ Ավելացնել աղ, սուսամբար և սև պղպեղ։

_Լցնել ձիթապտղի յուղը, մանրակրկիտ խառնել։

_Վերցրեք տապակ կամ հատուկ աման, որը հարմար է ջեռոցի համար։

_Դրա մեջ հալեցնել կարագը։ Լցնել ձվի խառնուրդը։ Եփել թույլ կրակի վրա՝ կափարիչով ծածկված, մինչև ձվածեղի վերին մասը ամրանա։

_Պատրաստի ձվածեղին քսել տոմատի սոուսը։

_Մոցարելլան քերել, շաղ տալ սոուսի վրա:

_Ձվածեղով տապակը դնել 220 աստիճան տաքացրած ջեռոցում 8-10 րոպե։

Բուրավետ ձվածեղ

Պատրաստի ձվածեղի վրա կարող եք ցանել մանր կտրատած կանաչիներ կամ պարզապես զարդարել ռեհանի տերևներով։

Բուրավետ ձվածեղ Մարգարիտան պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք