Բոքոնով ջեռեփուկ. Անուշաբույր և հագեցնող ուտեստ 

Բոքոնով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ես այլևս դեն չեմ նետում հին հացը, այլ պատրաստում եմ համեղ բոքոնով ջեռեփուկ։ Հագեցնող և համեղ ուտեստը ձեզ կգոհացնի:

Սովորական հացով կարկանդակը մածունի միջուկով՝ պարզ, համեղ և անուշաբույր, արագ ստացվող ուտեստ է:

Բոքոնով ջեռեփուկ

Բոքոնով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բագետ կամ բոքոն 1 հատ

_Ձու 6 հատ

_Մածուն 500 մլ

_Ալյուր 1 բաժակ

_Փխրեցուցիչ 16 գր

_Քերած պանիր 150 գր

_Հալված կարագ 10 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

Բոքոնով ջեռեփուկ

Բոքոնով ջեռեփուկ

Բոքոնով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Հացը կտրատել շերտերով։

_Ձվերը հարել աղի հետ հարիչով, մինչև հարթվի։

_Ձվի զանգվածին խառնել մածունը, ալյուրը և փխրեցուցիչը, խառել մինչև հարթ զանգված ստացվի։

_Ձևամանը յուղել կարագով և շարել բոքոնի շերտերը:

_Հարած զանգվածի մի մասը լցնել շերտերի վրա և վրան ցանել քիչ քանակությամբ քերած պանիր։

_Բոքոնի կտորների երկրորդ շարքը շարել, վրան լցնել խառնուրդը և ցանել պանիր։

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանով տաքացված ջեռոցում մոտ 20 — 30 րոպե, մինչև պանիրը ոսկե դարչնագույն դառնա ու հալվի։

Բոքոնով ջեռեփուկ

Այս կարկանդակը կարելի է մատուցել հացի փոխարեն՝ որպես ճաշի կամ ընթրիքի հավելում։ Հարմար է նաև որպես առանձին խորտիկ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք