Բրինձը սոուսով. Հագեցնող և նրբահամ ընթրիք

Բրինձը սոուսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ինչպես պատրաստել բրինձը սոուսով, սա ամենահամեղ ընթրիքն է, որ երբևէ ճաշակել եք։ Մենք շատ ենք սիրում այս ուտեստը:

Մեկ անգամ փորձելուց հետո, ես սկսեցի պատրաստել նման ընթրիք գրեթե ամեն օր, շատ համեղ է, անպայման փորձեք:

Բրինձը սոուսով

Բրինձը սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բրինձ 300 գր

_Բուսական յուղ 20 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

Սոուս

_Բուսական յուղ 100 մլ

_Սոխ 1 հատ

_Միս 250 գր

_Պեկինյան կաղամբ 2-3 տերև

_Քաղցր պղպեղ 1,5 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Տոմատի մածուկ 1ճաշի գդալ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Ալյուր 1 ճաշի գդալ

_Սոյայի սոուս 20 մլ

_Ջուր 360 մլ

_Կանաչիներ 20 գր

Բրինձը սոուսով

Բրինձը սոուսով. Պատրաստման եղանակը

_Լցնել բրինձը խորը ամանի մեջ, ապա մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ, այնուհետև թողնել ջրի մեջ 10-15 րոպե։

_Քամել ջուրը, բուսայուղը լցնել կաթսայի մեջ և ավելացնել կարագը։

_Տաքացնել տապակը և ավելացնել բրինձը, անընդհատ խառնելով՝ տապակել 5 րոպե։

_Այժմ լցնել եռացրած ջուր, աղ՝ ըստ ճաշակի, ծածկել կափարիչով և եփել, մինչև փափկի:

_Պատրաստել սոուսը, դրա համար տապակի մեջ լցնել բուսայուղ, լցնել մանր կտրատած սոխը, և մանր կտրատած միսը, տապակել։

_Հետո ավելացնել պեկինյան կաղամբը, շերտերով կտրատած, քաղցր պղպեղը, մանրացված սխտորը և տոմատի մածուկը:

_Աղ և պղպեղ անել՝ ըստ ճաշակի, ավելացնել ալյուրը, խառնել, լցնել սոյայի սոուսը, ավելացնել ջուրը, եփել կափարիչով ծածկված կես ժամ։

_Եփելուց հետո ավելացնել մանր կտրատած կանաչիները։

_Բրինձը լցնել գավաթի մեջ և գեղեցիկ դնել ափսեի վրա, կողքից սոուսը լցնել։

Բրինձը սոուսով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կոլոլակով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք