Բրինձը սպանախով և չամիչով. Պահքի հիանալի ուտեստ

Բրինձը սպանախով և չամիչով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պահքի մեջ գտնվողներին առաջարկում ենք համեղ ուտեստ՝ Բրինձը սպանախով և չամիչով:

Բավական է եփած բրնձին ավելացնել ցանկացած կանաչի` սպանախով, ճակնդեղի ճավեր, կաղամբ կամ նույնիսկ սառնարանում մնացած կանաչ սալաթի մնացորդներ, ավելացնել համեմունքներ և չամիչ, որպեսզի ստանաք հիանալի բուսական ուտեստ:

Բրինձը սպանախով և չամիչով
Բրինձը սպանախով և չամիչով. Անհրաժեշտ բաղադրիչները

_5 պճեղ սխտոր

_2 թեյի գդալ համեմի սերմ

_½ թեյի գդալ աղ

_2-3 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ

_300գ սառեցված կամ 500գ թարմ սպանախ

_½ բաժակ սպիտակ չամիչ

_3-4 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ

_2 բաժակ խաշած երկար բրինձ

_½ թեյի գդալ աղացած բուրավետ պղպեղ

_¼ թեյի գդալ աղացած սպիտակ պղպեղ

Բրինձը սպանախով և չամիչով

Բրինձը սպանախով և չամիչով

Բրինձը սպանախով և չամիչով. Պատրաստման եղանակը

_Չամիչը թրջել եռման ջրով, լցնել փոքրիկ ամանի մեջ ու վրան լցնել քացախը։

_Սխտորը համեմի և աղի հետ տրորել հավանգի մեջ կամ մանրացնել բլենդերով:

_Կաթսայի մեջ թույլ կրակի վրա տաքացնել ձիթապտղի յուղը, ավելացնել սխտորի խառնուրդը և տաքացնել 30 վայրկյան։

_Ավելացնել սպանախը (սառեցված սպանախը հալեցնելու կարիք չունի), կրակը ուժեղացնել և եփել այնքան, մինչև հեղուկի գրեթե ամբողջ ծավալը գոլորշիանա։

_Ավելացնել բրինձն ու քացախով չամիչը, համեմել բուրավետ պղպեղով և սպիտակ պղպեղով և տաքացնել՝ խառնելով 7-10 րոպե։

_Մատուցել որպես անկախ ճաշատեսակ կամ որպես խավարտ տապակած կամ թխած ձկան հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Զատկի չամիչով փլավ

Խնդրում ենք Գնահատեք