Առաջարկում ենք պատրաստել նրբահամ ու յուրօրինակ բրնձի շիլա դեղձով: Կարող եք շիլա պատրաստել ջրով, բայց կաթով շատ ավելի համեղ է ստացվում:
Եթե դեղձը շատ քաղցր է, կարող եք մեղր ընդհանրապես չավելացնել: Ցանկության դեպքում շիլան կարելի է համեմել փոքր քանակությամբ յուղով կամ կարագով:
Թվում էր, թե պարզ շիլա է, բայց դեղձով ստացվում է յուրահատուկ ուտեստ: Անպայման պատրաստեք:

Բրնձի շիլա դեղձով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բրինձ 1 բաժակ
_Կաթ 2 բաժակ
_Ջուր 1 բաժակ
_Մեղր՝ ըստ ճաշակի
_Դեղձ 2 հատ
_Աղ 1 պտղունց
_Կարագ՝ ըստ ցանկության
Բաժակը = 200 մլ

Բրնձի շիլա դեղձով. Պատրաստման եղանակը
_Լցնել ջուրը և կաթը կաթսայի մեջ, գցել մի պտղունց աղ, այնուհետև տաքացնել և ավելացնել բրինձը: Դուք կարող եք օգտագործել ցանկացած տեսակի բրինձ՝ ըստ ձեր ցանկության: Շիլայի պատրաստման համար նախընտրելի է վերցնել կլոր կամ «արքայական» բրինձ:
_Թույլ կրակի վրա եռման հասցնելուց հետո բրինձը եփել 15-20 րոպե: Որոշ ժամանակ անց փորձեք պատրաստ լինելը, բրինձը պետք է մի քիչ փափուկ լինի:
_Լվանալ և չորացնել դեղձը, մեկ ու կես դեղձը կտրել փոքր խորանարդներով, դեղձի մյուս կեսը թողեք զարդարման համար և կտրեք շերտերով:
_Դեղձի խորանարդիկներն ավելացնել շիլայի մեջ և խառնել: Ծածկել տապակը կափարիչով և եփել ցածր ջերմության վրա ևս 5 րոպե:
_Որոշ ժամանակ անց նորից փորձել բրնձի պատրաստ լինելը, դեղձով բրնձի շիլան տեղափոխել ափսեի մեջ, ավելացնել մեղր և կարագ, զարդարել շիլան թարմ դեղձով և մատուցել:

Բրնձի շիլան դեղձով պատրաստ է:
Բարի ախորժակ:







