Պատրաստենք փարթամ և փափուկ Բրնձով կարկանդակներ: Լցոնի համար վերցրել եմ բրինձ և թթու վարունգ։
Ես հաճախ եմ խորտիկներ և կարկանդակներ պատրաստում պիկնիկների և հանգստյան օրերի համար, իմ ընտանիքը շատ է սիրում դրանք:

Բրնձով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 400 գր
_Չոր խմորիչ 7 գր
_Ջուր մոտ 350 մլ
_Աղ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
Միջուկի համար
_Բրինձ 70 գր
_Թթու վարունգ 450 գր
_Սոխ 2-3 հատ

Բրնձով կարկանդակներ. Պատրաստման եղանակը
_Բրինձը եփել աղ արած ջրի մեջ, թողնել սառչի։
_Սոխը մանր կտրատել և տապակել, մինչև փափկի:
_Քերել վարունգը խոշոր քերիչով։
_Խառնել բրինձը, սոխը և վարունգը։
Հուշում. միջուկին կարող եք ավելացնել նաև մի լավ փունջ մանր կտրատած սամիթ, տապակած սունկ։
_Ալյուրը մաղել և խառնել շաքարավազի և աղի, խմորիչի հետ։
_Նախ լցնել 300 մլ տաք ջրի մեջ և եթե խմորը շատ պինդ է և չի հունցվում, ապա ավելացրեք մի քիչ ջուր, որ հնարավոր լիինի ստանալ հարթ խմոր։
_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում, մինչև լավ բարձրանա։
_Միջուկով կարկանդակներ կազմել և մարմանդ կրակի վրա երկու կողմից տապակել տաք բուսայուղի մեջ։
_Կարկանդակները համեղ են թե տաք, թե սառը վիճակում։
_Հաջորդ օրը ուղղակի մի քիչ տապակեք հալած կարագի մեջ, այդպես ավելի համեղ են ստացվում։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ընտիր պեռաշկի







