Բրնձով կոլոլակները ավելի նուրբ են ստացվում հենց տոմատի սոուսի շնորհիվ։ Կոլոլակները կարելի է մատուցել որպես ինքնուրույն ուտեստ, ինչպես նաև կողմնակի ճաշատեսակի հետ ընկերակցությամբ։
Բրնձով և սոուսով կոլոլակները թխում են ջեռոցում, ինչն էլ ավելի հեշտ է դարձնում դրանց պատրաստումը և շատ ավելի համեղ ու թեթև:

Բրնձով կոլոլակներ սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները
Կոլոլակների համար
_1 կգ աղացած միս
_1 բաժակ բրինձ
_1 սոխ
_1 գազար
_1 ճաշի գդալ մայոնեզ
_աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Սոուսի համար
1 բաժակ ջուր
0,5 բաժակ տոմատի սոուս
3 ճաշի գդալ թթվասեր
2 ճաշի գդալ մայոնեզ
2 ճաշի գդալ ալյուր
աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Բրնձով կոլոլակներ սոուսով. Պատրաստման եղանակը
_Կոլոլակ պատրաստելու համար անհրաժեշտ է բրինձը կիսով չափ եփել և խառնել աղացած մսի հետ։ Սոխը և գազարը մանր կտրատել և տապակել թավայի մեջ, պատրաստի սոխեռածն ավելացնել աղացած մսի և բրնձի զանգվածին։
_Ավելացնել մայոնեզ, աղ և պղպեղ, ամեն ինչ լավ խառնել։
_Ստացված զանգվածից կոլոլակներ ձևավորել և դնել թխման ամանի մեջ։
_Սոուսը պատրաստելու համար հարկավոր է խառնել բաղադրության մեջ ներառված բոլոր բաղադրիչները՝ ջուր, լոլիկի սոուս, թթվասեր, մայոնեզ և ալյուր։
_Համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի։ Ստացված սոուսը լցնել պատրաստված կոլոլակների վրա։
_Թխել բրնձով և սոուսով կոլոլակները 30 րոպե 180-200 աստիճան ջերմաստիճանում։

Բարի ախորժակ!







