Բրնձով փլավ. Հիանալի խավարտ ճաշի համար

Բրնձով փլավ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստենք հրաշալի կողմնակի ճաշատեսակ կամ առանձին կերակուր՝ Բրնձով փլավ:

Այն ստացվում է շատ համեղ, փխրուն, առողջարար, դիետիկ և իհարկե հագեցնող:

Բրնձով փլավ

 Անհրաժեշտ բաղադրիչները

_Երկար բրինձ 1 բաժակ

_Ջուր 2 բաժակ

_Սոխ 1 հատ

_Կարագ 70 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

Բրնձով փլավ

Պատրաստման եղանակը

_Բրինձը լցնել խորը տարայի մեջ, հոսող ջրով լվանալ և քամել ջուրը։

_Լցնել էմալապատ կաթսայի մեջ, դնել կարագը և ավելացնել մաքրած սոխը։

_Ջուրը եռացնել, աղ ավելացնել, ապա լցնել կաթսայի մեջ, որպեսզի ջուրը բրնձի շերտը ծածկի 1-1,5 սմ, բրինձը եփել մարմանդ կրակի վրա, մինչև ջուրն ամբողջովին գոլորշիանա։

_Հենց որ ամբողջ հեղուկը գոլորշիանա, կաթսան վերցնել կրակից և մոտ 15 րոպե թողնել՝ կափարիչով ծածկված։

_Դրանից հետո բացել կափարիչը, սոխը հանել թավայից, փխրուն բրինձը լցնել ափսեների մեջ։

Բրնձով փլավ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ոսպով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք