Բրնձով փլավ. Անուշաբույր ճաշատեսակ մսային ուտեստների հետ

Բրինձով փլավ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բրնձով փլավը, ինչպես կարտոֆիլի պյուրեն, ունիվերսալ է և լավ համադրվում է նախուտեստների, աղցանների և տարբեր տաք ուտեստների մեծ մասի հետ:

Փորձեք բրինձ պատրաստել, այս եղանակով, պարզապես հիշեք, որ կարող եք ձեր ցանկությամբ ավելացնել տարբեր համեմունքներ, կարելի է ավելացնել նաև գազար, սխտոր, անուշաբույր կանաչիներ և այլն։

Բրնձով փլավ

Բրնձով փլավ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Երկար հատիկներով բրինձ 1,5 բաժակ

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

_Սխտոր 2 պճեղ

_Աղ, պղպեղ, քրքում, պապրիկա՝ ըստ ճաշակի

_Պրովանսյան համեմունքներ

_Տաք ջուր 2 բաժակ

Բրնձով փլավ

Բրնձով փլավ

Բրնձով փլավ. Պատրաստման եղանակը

_Բրինձը լավ լվանալ սառը ջրի տակ, մինչև ջուրը լիովին թափանցիկ դառնա։

Հուշում․ երկար բրինձ ենք վերցնում, որ փլավը ստացվի հատիկ-հատիկ։

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը և յուղի մեջ ավելացնել սխտորի պճեղները։

_Տապակել բաց շագանակագույն երանգի աստիճան և հանել, որպեսզի չայրվի և յուղը չդառնանա:

_Լցնել բրինձը, խառնել, մինչև բոլոր հատիկները յուղով ծածկվի, տևում է ոչ ավելի, քան 3 րոպե։

_Ավելացնել բոլոր համեմունքները ձեր ցանկությամբ:

_Ամեն ինչ խառնել և բովել ևս 4 րոպե։

_Լցնել եռացրած ջուր (2 բաժակ):

_Կրակը նվազագույնի հասցնել և եփել առանց կափարիչի, մինչև ամբողջ ջուրը ներծծվի:

_Այժմ փակել տապակը կափարիչով և եփել բրինձը, մինչև պատրաստ լինի:

_Մատուցել որպես կողմնակի ճաշատեսակ ձկան և մսային տարբեր ուտեստների հետ, կարող եք նաև սերուցքային սոուս պատրաստել կանաչիներով և համեմունքներով:

Բրնձով փլավ

Բրնձով փլավ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ոսպով բրնձով փլավ. Բրնձի եփման ճիշտ եղանակը

Խնդրում ենք Գնահատեք