Բրնձով փլավ. Պատրաստեք անուշաբույր ունիվերսալ ուտեստ կարճ ժամանակում և նվազագույն բաղադրիչներով

Բրնձով փլավ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ամեն տնային տնտեսուհի չէ, որ գիտի, թե ինչպես ճիշտ պատրաստել Բրնձով փլավ, որպեսզի այն լավ ստացվի: Եթե ​​ձեր բրինձ չեք սիրում եփել, որովհետև այն ստացվում է կպչուն և ոչ թե հատ հատ, այլ շիլայանման, նշանակում է, որ այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է: Եվ այսպես, մենք ուզում ենք  ձեզ համար բացահայտել բոլորի կողմից սիրված ուտեստը պատրաստելու պարզ եղանակը:

Այս բաղադրատոմսն օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է պատրաստել անուշաբույր, ունիվերսալ ուտեստ կարճ ժամանակում և նվազագույն բաղադրիչներով: Պատրաստելիս օգտագործեք  եռման ջուր: Սա է փխրուն փլավի ամբողջ գաղտնիքը: Լավ կլինի, որ օգտագործեք ձիթապտղի յուղ, իսկ դեղին գույն ստանալու համար անհրաժեշտ է ավելացնել քրքում:

Բրնձով փլավ

Բրնձով փլավ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բրինձ 150 գ

_Ջուր 300 մլ

_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

_Աղ 0.5 թեյի գդալ

_Քրքում 0.25 թեյի գդալ

Բրնձով փլավ

Բրնձով փլավ. Պատրաստման եղանակը

_Լվանալ  բրինձը սառը ջրով, ապա ցամաքեցնել քամիչով: Ձիթապտղի յուղը տաքացնել կաթսայի մեջ, ապա ավելացնել չոր բրինձը: Խառնել այնքան ժամանակ, մինչև յուղը ծածկի յուրաքանչյուր հատիկ:

_Թեթև տապակած բրնձի վրա եռացրած ջուր լցնել: Ավելացնել աղ և քրքում: Ծածկել կաթսան կափարիչով և թուլացնել կրակը: 15-20 րոպե եփել բրինձը, մինչև հեղուկն ամբողջովին գոլորշիանա: Եփելիս չբացել կափարիչը և չխառնել  բրինձը:

_Կրակն անջատելուց հետո բրինձը փակ կափարիչի տակ թողնել ևս 15 րոպե, որպեսզի այն «հասնի»: Դրանից հետո հանել կափարիչը և պատառաքաղով թեթևակի խառնել փլավը:

Բրնձով փլավ

Այս կողմնակի ուտեստը կարելի է մատուցել մսի կամ ձկան հետ: Որպեսզի բրինձը ավելի համեղ ու բուրավետ լինի, այն եփեք ոչ թե ջրով, այլ բանջարեղենի արգանակով: Բացի քրքումից, կարող եք ավելացնել ձեր նախընտրած համեմունքները:

Բրնձով փլավը պատրատ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կոլոլակով փլավ

Խնդրում ենք Գնահատեք