Առավոտյան կարող եք պատրաստել Բրնձով և կարտոֆիլով բլիթներ, որոնք կստացվեն ոսկեգույն կեղևով ու փափուկ միջուկով:
Այս բլիթները պատրաստելու համար կարելի է օգտագործել նախորդ օրվանից մնացած բրնձով փլավը կամ կարտոֆիլով պյուրեն։ Ինչու՞ դեն նետել սնունդը, երբ կարելի է դրանից այդքան համեղ ուտելիք պատրաստել: Բացի այդ, այս ուտեստը հիանալի տարբերակ է մսեղենից բեռնաթափելու օր կազմակերպելու համար։
Բլիթների հաջող ստացվելու գաղտնիքը խմորի մեջ է: Մթերքների հետաքրքիր համադրությունը պատրաստի ուտեստը դարձնում է կարմրավուն և ոսկեգույն: Մածունի փոխարեն կարելի է օգտագործել ցածր յուղայնությամբ թթվասեր կամ հունական յոգուրտ։

Բրնձով և կարտոֆիլով բլիթներ. Բաղադրիչներ
_Բրինձ 200 գ
_Կարտոֆիլ 300 գ
_Գազար 1 հատ
_Սոխ 1 հատ
_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի
_Սխտոր 2 պճեղ
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
_Ձու 2 հատ
_Մածուն 200 մլ
_Սոդա 0,5 թեյի գդալ
_Ցորենի ալյուր 150 գ

Բրնձով և կարտոֆիլով բլիթներ. Պատրաստման եղանակը
_Առանձին-առանձին եփելք բրինձը և կարտոֆիլը մինչև փափկի:
_Սոխը մանր կտրատել, գազարը քերել։ Բանջարեղենը տապակել արեւածաղկի ձեթով տաքացրած տապակի մեջ։
_Կարտոֆիլը տրորել, ավելացնել խաշած բրինձը, սոխեռածը, Ճզմած սխտորը, աղը, պղպեղը, մանր կտրատած կանաչիները։
_Խառնել բաղադրիչները։
_Բրնձի և բանջարեղենի զանգվածից բլիթներ ձևավորել։
_Խմորը պատրաստելու համար ձվերը հարել 0,5 թեյի գդալ աղով:
_Ավելացնել մածուն, ալյուրը և սոդան, խառնել բաղադրիչները։
Յուրաքանչյուր բլիթ թաթախել խմորի մեջ և տապակել տաք յուղով տապակի մեջ մինչև եփվի երկու կողմից:

Բլիթները տապակելուց հետո կարող եք թթվասերին ավելացնել ճզմած սխտոր ու մանրացրած սամիթ, բաղադրիչները խառնել՝ արագ սոուսը պատրաստ է!
Բարի ախորժակ:







