Բրնձով և սպանախով փլավ պատրաստեք և մատուցեք այս հագեցնող և առողջարար ուտելիքը կանաչիով, համեմել համեմունքներով և չամիչով:
Բավական է անգամ ավելացնել ճակնդեղի ճավեր(տերևներ), կաղամբ կամ նույնիսկ սառնարանում մնացած կանաչ աղցան, որպեսզի ստանաք հիանալի բուսական ուտեստ:

Բրնձով և սպանախով փլավ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սխտոր 5 պճեղ
_Համեմի սերմ 2 թեյի գդալ
_Աղ ½ թեյի գդալ
_Ձիթապտղի ձեթ 2-3 ճաշի գդալ
_Սպանախ 500գ թարմ, կամ 300գ սառեցվածը
_Թեթև չամիչ ½ բաժակ
_Սպիտակ գինու քացախ 3-4 ճաշի գդալ
_Խաշած երկար բրինձ 2 բաժակ
_Աղացած բուրավետ պղպեղ ½ թեյի գդալ
_Աղացած սպիտակ պղպեղ ¼ թեյի գդալ

Բրնձով և սպանախով փլավ. Պատրաստման եղանակը
_Չամիչը թաթախել եռման ջրի մեջ, դնել փոքրիկ ամանի մեջ ու լցնել քացախը։
_Հավանգով կամ բլենդերով խառնել սխտորը համեմի սերմի և աղի հետ:
_Կաթսայի մեջ թույլ կրակի վրա տաքացնել ձիթապտղի յուղը, ավելացնել սխտորի խառնուրդը և տաքացնել 30 վայրկյան։
_Ավելացնել սպանախը (սառեցված սպանախը հալեցնելու կարիք չունի), կրակն ուժեղացնել և եփել այնքան, մինչև ամբողջ հեղուկը գոլորշիանա։
_Ավելացնել բրինձն ու չամիչը, համեմել բուրավետ և սպիտակ պղպեղով, թողնել կրակի վրա, խառնելով՝ 7-10 րոպե։

Մատուցել որպես ուղղակի ճաշատեսակ կամ տապակած, թխած ձկան կողմնակի ճաշատեսակ:
Բարի ախորժակ:







