Բրնձով և տավարի մսով փլավ. Սննդարար և անփոխարինելի կերակրատեսակ

տավարի մսով փլավ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բրնձով և տավարի մսով փլավ. Սննդարար և անփոխարինելի կերակրատեսակ, որը սիրում են բոլորը:

Փլավը կովկասյան կամ Կենտրոնական Ասիայի խոհանոցի շատ հին ուտեստ է: Այս կերակուրի բաղադրատոմսը գործնականում չի փոխվել, ինչը ցույց է տալիս, որ այն ունի բարձր ժողովրդականություն, որի շնորհիվ պահպանել է իր առաջատար դիրքերը:

Տավարի մսով փլավը շատ հագեցնող, սննդարար և բարձր կալորիականությամբ կերակրատեսակ է, որը տարածված է ասիական և եվրոպական շատ երկրներում: Այսօր մեզ պետք կգան մատչելի և պարզ մթերքներ:

 

տավարի մսով փլավ

Բրնձով և տավարի մսով փլավ. Բաղադրիչներ

  • 1 կգ միս (տավարի միս)
  • 0,5 կգ բրինձ
  • 1 մեծ գազար (300 գր)
  • 2 մեծ սոխ (400 գ)
  • 1 ճաշի գդալ չաման (զիրա)
  • 1 2 թեյի գդալ բարբարիս
  • 0.5 թեյի գդալ քրքում
  • Արևածաղկի ձեթ տապակման համար
  • Սխտոր

 

փլավ

Բրնձով և տավարի մսով փլավ. Պատրաստման եղանակը

  1. Փլավ պատրաստելը պետք է սկսել բանջարեղենից: Մանր կտրատել սոխը և տապակել այն մեծ քանակությամբ յուղով մինչև ոսկե դարչնագույն: Լցնել յուղը` կախված կաթսայի ծավալից (100-150 մլ):
  2. Մաքրել գազարը և կտրել այն ձողիկներով:
  3. Մանր կտրատած միսն ավելացնել և թեթևակի տապակել սոխեռածի մեջ:
  4. Գազարը մսին ավելացնել և եփել 6-7 րոպե կափարիչով ծածկված կաթսայի մեջ:
  5. Այժմ համեմունքների հերթն է: Գազարից հետո կաթսայի մեջ լցնել չաման, քրքում և բարբարիս: Չենք մոռանում աղը: Համեմունքների խառնուրդը լցնելուց հետո, կաթսայի ողջ պարունակությունը մանրակրկիտ խառնել:
  6. Լցնել կաթսայի մեջ ջուր այնքան, որ ծածկի միսը: Այնուհետև ծածկել և եփել միսն ու բանջարեղենը 40 րոպե:
  7. Բրինձը լվանալ 4-5 անգամ սառը ջրի մեջ: Ավելացնել բրինձը մսի վրա և հարթեցնել, խառնելու կարիք չկա:
  8. Բրնձի վրա լցնել տաք ջուր, որպեսզի այն ծածկվի 2 սմ-ով: Կաթսան ծածկել կափարիչով և եփել մինչև բրինձը կկլանի ջուրը:
  9. Կարող եք պարզապես ավելացնել մի ամբողջ գլուխ սխտոր, կաթսայի մեջ լցված բրնձի հենց մեջտեղում: Դրանից հետո փլավի մեջ փայտե բահիկով բացվածքներ անել, որպեսզի գոլորշին դուրս գա, ծածկել կաթսան կափարիչով և եփել 15-20 րոպե:

փլավ

Ահա բրնձով և տավարի մսով փլավը պատրաստ է:

Մատուցեք սիրով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կոլոլակով և բրնձով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք