Բրոկոլիով ջեռեփուկ. Գտածո բաղադրատոմս նախաճաշի կամ ընթրիքի համար

Բրոկոլիով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բրոկոլիով ջեռեփուկ. Գտածո բաղադրատոմս նախաճաշի կամ ընթրիքի համար

Ես սիրում եմ հագեցնող նախաճաշեր, քանի որ օրվա առաջին կերակուրը շատ կարևոր է: Մի անգամ սառնարանում հատուկ բան չկար, և ես որոշեցի պատրաստել այն, ինչ կար այդ պահին: Եվ բոլորովին չփոշմանեցի դրա համար: Հիմա բրոկոլիով ջեռեփուկն իմ սիրելիներից մեկն է:

Սա հիանալի տարբերակ է, քանի որ համեղ և առողջարար ուտեստը պատրաստվում է արագ և ուտվում է նույնիսկ ավելի արագ: Ես պատրաստում եմ այն, ինչ ունեմ, հատուկ սրա համար ոչինչ չեմ գնում: Հետեւաբար, բրոկկոլին և գազարը հեշտությամբ կարող եք փոխարինել այլ բանջարեղենով:

Բրոկոլիով ջեռեփուկ

Բրոկոլիով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձու 8 հատ
  • Բրոկոլի 450 գ
  • Գազար 130 գ
  • Կոշտ պանիր 50 գ
  • Վարսակի փաթիլներ 25 գ
  • Արևածաղկի ձեթ 1 ճաշի գդալ
  • Սխտորի փոշի ըստ համտեսի
  • Աղ ըստ համտեսի
  • Սև պղպեղ (աղացած) ըստ համտեսի

Բրոկոլիով ջեռեփուկ

Բրոկոլիով ջեռեփուկ

Բրոկոլիով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

  1. Գազարները մաքրել և քերել: Բրոկոլին բաժանել ծաղկաբույլերով և մանր կտրատել: Բանջարեղենը տապակել բուսական յուղի մեջ:
  2. Ձվերը թեթեւակի հարել, ավելացնել աղ, պղպեղ, սխտորի փոշի, աղացած վարսակի փաթիլները և քերած պանիր, խառնել:
  3. Ձվի խառնուրդին ավելացնել եփած բանջարեղենը, խառնել:
  4. Ջերմակայուն ամանը յուղաթղթով ծածկել և մեջը լցնել ձվի և բանջարեղենի խառնուրդը: Թխել 10 րոպե 180 ° C ջերմաստիճանում:

Բրոկոլիով ջեռեփուկ

Բանջարեղենով ջեռեփուկը ստացվում է ոչ միայն համեղ, այլև գունագեղ և ակնահաճո` ամռան նման: Այս ուտեստը միանգամից կուրախացնի ձեզ մռայլ առավոտյան կամ աշխատանքային ծանր օրվանից հետո: Ձմռանը կարող եք օգտագործել սառեցված բանջարեղեն: Պարզապես հիշեք, որ դրանք պետք է հալեցնել և ցամաքեցնել, որպեսզի ուտեստում ավելորդ խոնավություն չլինի:

Այսօր Պատրաստում Ենք Շատ Համեղ Բրոկոլիով Աղցան

Խնդրում ենք Գնահատեք