Բրոկոլիով և պանրով կարկանդակներ. Թեթև և անուշահոտ ուտեստ

Բրոկոլիով և պանրով կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խանութի կողքով անցնելիս, չմոռանաք վերցնել շերտավոր խմորի մի տուփ և մի գլուխ բրոկոլի: Ինչո՞ւ, որ պատրաստենք բրոկոլիով և պանրով կարկանդակ:

Իդեալական կարկանդակ նրանց համար, ովքեր չեն ցանկանում ժամանակ ծախսել խմորի պատրաստման վրա: Դուք պարզապես պետք է մի փոքր ջանք գործադրեք լցոնը պատրաստելու համար: Բայց դա լիովին կփոխհատուցվի, քանի որ արդյունքում դուք կստանաք չքնաղահամ ուտեստ: Այս բաղադրատոմսը ձեզ համար բրոկոլին կբացահայտի նոր կողմից:

Բրոկոլիով և պանրով կարկանդակներ

Բրոկոլիով և պանրով կարկանդակներ. Բաղադրիչներ

_Առանց խմորիչի շերտավոր խմոր 200 գ

_Ձիթապտղի յուղ 1 ճաշի գդալ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 1 պճեղ

_Բրոկոլի 150 գ

_Չեդեր պանիր 120 գ

_Թթվասեր 60 մլ

_Ձու 1 հատ

Բրոկոլիով և պանրով կարկանդակներ

Բրոկոլիով և պանրով կարկանդակներ

Բրոկոլիով և պանրով կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Ձիթապտղի յուղը տաքացնել մեծ տապակի մեջ, ապա 2-3 րոպե տապակել մանրացված բրոկկոլին: Ավելացնել մանր կտրատած սխտոր և սոխ, տապակել ևս 5 րոպե, մինչև այն կփափկի:

_Վերցնել կրակից, ապա ավելացրեք քերած չեդեր պանիրը, թթվասերը և խառնել մինչև հարթ զանգված ստացվի: Մի կողմ թողնել կարկանդակի լցոնը:

_Այժմ աշխատանքային մակերեսի վրա ալյուր ցանել և խմորը թեթևակի գրտնակել: Կտրեք շրջանակները որևէ կաղապարով, կամ բաժակով:

_Կենտրոնում լցնել բրոկկոլիի և պանրի խառնուրդից մոտ 1 ճաշի գդալ, եզրերն իրար կպցնել, ձևավորելով ամրացնել: Եզրերն ամրացնելու համար կարելի է օգտագործել պատառաքաղ:

_Ջեռոցը նախապես տաքացնել 190 աստիճանով: Տապակը ծածկել յուղաթղթով: Քսեք կարկանդակների վրա հարած ձու:

_Թխել 20 րոպե, մինչև կարկանդակները ոսկե դարչնագույն դառնան:

Ձեր ընտանիքի անդամները ախորժակով կուտեն այս փխրուն կարկանդակները: Նույնիսկ բրոկոլի չսիրողները, և երեխաները հավելյալ բաժին կխնդրեն:

Բրոկոլիով և պանրով կարկանդակներ. Թեթև և անուշահոտ ուտեստ

Բրոկոլիով և պանրով կարկանդակները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլիով աղցան

Խնդրում ենք Գնահատեք