Գառնի Յարախ․ Լցոնած Սմբուկ ենք Պատրաստելու Այսօր

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք լցոնված սմբուկով տաք նախուտեստ կամ ինչպես ժողովրդի մեջ է տարածված Գառնի յարախ։ Այն շատ բաղադրիչներ չի պահանջում, բայց ստացվում է շատ համեղ և նրբահամ։

Գառնի Յարախ․ Լցոնած Սմբուկ

Լցոնված սմբուկ․ Բաղադրիչներ

_Սմբուկ — 8 հատ

_Տավարի աղացած փափկամիս — 300 գրամ

_Սոխ — 1 հատ

_Քաղցր պղպեղ — 2 հատ

_Լոլիկ — 1 հատ

_Խառը կանաչի

Լցոնած Սմբուկ․ պատրաստման եղանակը

_Սմբուկները ընտրում ենք մոտավորապես նույն չափի և մասնակի հեռացնում ենք կեղևը։ Մեջտեղի հատվածում երկայնքով գրպանանման բացվածք ենք անում,

_Տաք տապակի մեջ ձիթայուղ ենք լցնում և մաքրված սմբուկները տապակում ենք յուրաքանչյուր կողմից՝ մինչև վարդագունելը և հանում տապակից,

_Այնուհետև նույն տապակի մեջ լցնում ենք մանր կտրատված սոխը և սոխեռած անում,

_Ավելացնում ենք կտրատված պղպեղները տապակվող սոխի վրա,

հաջորդիվ ավելացնում ենք կտրատված լոլիկը,

_Վերջում ավելացնում ենք աղացած տավարի փափկամիսը և շարունակում տապակել մինչև ամբողջությամբ կեփվի։

_Կտրատված խառը կանաչին ավելացնում ենք լցոնի վրա վերջում։

Գառնի Յարախ․ Լցոնած Սմբուկ

_Այժմ անցնենք լցոնման գործընթացին։

_Տապակված սմբուկների գրպանանման բացվածքի մեջ լցոնում ենք արդեն պատրաստի լցոնը, շարում ջեռոցի տապակի վրա։ Այն կարելի է զարդարել հալվող պանրով, կտրտված լոլիկով կամ կտրատված կանաչիով։

_Մոտ 15-20 րոպե եփում ենք ջեռոցում 200 C ջերմաստիճանի տակ։

Հանում ենք ջեռոցից և մատուցում։

Գառնի Յարախ․ Լցոնած Սմբուկ ենք Պատրաստելու Այսօր այս Տեսանյութում

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք