Գարեջրով հաց. Ընկույզով և չորացրած մրգերով հիանալի նախուտեստ է, որը հարմար է բոլորին՝ նրանց, ովքեր զերծ են մնում քաղցրից և նրանց, ովքեր դեմ չեն որևէ համեղ բան ուտելու: Այս նախուտեստը որպես աղանդեր լավն է, իսկ որպես խորտիկ` գերազանց:

Ստորև բերված բաղադրատոմսը գալիս է Բրիտանիայից: Եթե ցանկանում եք ինքնատիպություն, ապա այս տոնական գարեջրային հացը չամիչով և ընկույզով կհամապատասխանի ձեր պահանջին։ Բացի այդ, այն բավականին հեշտ է թխվում:
Եթե հետևեք ստորև նշված հրահանգներին, կստանաք մոտ 900 գ բոքոն: Հացն ունի խիտ կառուցվածք, սակայն չոր մրգերի և գարեջրի շնորհիվ այն ստացվում է շատ բուրավետ, ծակոտկեն, փխրուն կեղևով:

Գարեջրով հաց. Բաղադրիչներ
_Թեթև գարեջուր 500 մլ
_Ցորենի ալյուր 350 գ
_Խիտ ալյուր 150 գ
_Չամիչ 70 գ
_Ընկույզ 35 գ
_Աղ 2 թեյի գդալ
_Շաքարի փոշի 1 ճաշի գդալ
_Սոդա 1 թեյի գդալ
_Քացախ՝ ըստ ճաշակի
Կարագ՝ ըստ ճաշակի



Գարեջրով հաց. Պատրաստման եղանակը
_Ջեռոցը տաքացրեք 180 աստիճանով։
_Մի ամանի մեջը մաղեք 2 տեսակի ալյուր, ավելացրեք աղ և շաքարի փոշի, խառնել։
_Այնուհետև ավելացնել շոգեխաշած չամիչն ու ընկույզը, լավ խառնել։ Դուք կարող եք վերցնել այլ չոր մրգեր կամ ավելացնել դդմի սերմեր։
_Այնուհետև բացեք գարեջուրը և լցրեք այն ալյուրով ամանի մեջ: Խառնել այնքան, մինչև ըմպելիքն ամբողջությամբ խառնվի ալյուրի հետ և խտությունը միատարր լինի։
_Սոդան մարել քացախով և լցնել խմորի մեջ, մանրակրկիտ խառնել։
_Հացի կաղապարի կողքերը և հատակը յուղել։ Այնուհետև կաղապարի մեջ ցանել ալյուր և թափահարել ավելցուկը։ Կարող եք նաև յուղաթուղթ փռել։
_Այժմ խմորը լցնել հացի տապակի մեջ, բահիկով հավասարաչափ բաշխել և տապակը դնել նախապես տաքացրած ջեռոցում:
_Թխել հացը մեկ ժամ կամ մինչև բոքոնի մեջ խրված փայտիկը չոր դուրս գա:
Բոքոնի ներքևի մասը պետք է խուլ ձայն արձակի, երբ հարվածում եք:

Գարեջրի հացը կարելի է ուտել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում և լավ կպահվի մինչև 5 օր՝ փակ տարայի մեջ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ֆիթնես հաց







