Գարեջրով հաց թխելու համար անհրաժեշտ բաղադրիչները կարելի է հաշվել մի ձեռքի մատների վրա՝ գարեջուր, ալյուր, աղ և խմորիչ։ Ահա և վերջ:
Այս ամենն ունենալով կարելի է ասել, որ հացը գրեթե պատրաստ է, մնում է միայն խառնել ամեն ինչ և դնել ջեռոցում։ Եվ բոլորովին հարկավոր չէ շատ ժամանակ ունենալ խմորի հասունացման համար, այն արդեն ինքնին ստացվում է փարթամ և փափուկ:
Նման հացն ունի բնորոշ խրթխրթան կեղև և պարզապես խենթացնող բույր։

Գարեջրով հաց. Բաղադրիչներ
_Ցորենի ալյուր 300 գ
_Խմորիչ 1 թեյի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
_Բաց գույնի գարեջուր 400 մլ

Գարեջրով հաց. Պատրաստման եղանակը
_Ցորենի ալյուրը մանրակրկիտ մաղել, խառնել աղը և խմորիչը։
_Դրա մեջ բարակ հոսքով լցնել որակյալ գարեջուր և խառնիչով կամ պատառաքաղով խմոր անել, այն կլինի կիսահեղուկ։
_Ծածկել սրբիչով և թողնել 15 րոպե տաք տեղում։
_Բարձր կողմերով կաղապարը յուղել և խմորը դնել մեջը։
_Գարեջրով հացը թխել 180 աստիճանով 45 րոպե։

Այս ավանդական բաղադրատոմսով հացը ձեզ նույնպես դուր կգա, քանի որ ամեն ինչ շատ պարզ է, հեշտ է ստացվում: Իսկ ստացվող հացը ցանկացած գովասանքի է արժանի:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ֆիթնես հաց







