Գարեջրով տապակած հավ. Արագ պատրաստվող համեղ ընթրիք

Գարեջրով տապակած հավ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մենք հաճույքով ձեզ հետ կկիսվենք Գարեջրով տապակած հավ պատրաստելու հաջող բաղադրատոմսով: Հիանալի մարինադով միսը կստացվի փափուկ, հյութալի և անուշաբույր: Պարզապես հիշեք, որ նախքան հավ պատրաստելը, այն պետք է լավ մաքրել և մանրակրկիտ լվանալ:

Պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ որակյալ թարմ միս, ճիշտ մարինադ և թխելու ճիշտ ջերմաստիճան: Եթե ​​պահպանեք բոլոր երեք կետերը, ուտեստը ձեզ կհմայի իր համով և քնքշությամբ:

Գարեջրով տապակած հավ

Գարեջրով տապակած հավ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավ 1 կգ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 5 պճեղ

_Ձիթապտղի յուղ 0,5 բաժակ

_Դիժոնյան մանանեխ 4 ճաշի գդալ

_Բաց գարեջուր 2 բաժակ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Գարեջրով տապակած հավ

Գարեջրով տապակած հավ.Պատրաստման եղանակը

_Հավը լավ լվանալ և դնել կրծքի կողմով` մշակման տախտակի վրա: Օգտագործելով մեծ, սուր դանակ, ողնաշարի երկու կողմերից կտրել կողոսկրերը:

_Ձեռքով սեղմել կրծքի ոսկորը և հավը տափակացնել:

_Մարինադ պատրաստելու համար մաքրել սխտորը և սոխը կեղևից և կտրատել:

_Խորը ամանի մեջ խառնել գարեջուրը, ձիթապտղի յուղը, մանանեխը, սև պղպեղը, աղը և մանանեխը: Մարինադը լցնել հավի վրա և դնել սառնարանն ամբողջ գիշեր:

_Հավը տապակելուց 30 րոպե առաջ հանել սառնարանից և թողնել հասնի սենյակային ջերմաստիճանի:

_Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով, հավը դնել կաղապարի մեջ, մնացած մարինադի կեսը լցնել և դնել ջեռոցը:

_Կես ժամ անց մարինադի սոխը և շերտերով կտրատած սունկը լցնել ձևամանի մեջ: Պատրաստ լինելուց մոտ 10 րոպե առաջ հավին ավելացնել չերի լոլիկ:

Գարեջրով տապակած հավ

Մատուցել տաք վիճակում՝ գյուղական ոճով պատրաստված անուշաբույր կարտոֆիլի և թեթև բանջարեղենային աղցանի հետ: Այսպիսով հեշտությամբ կարող եք պատրաստել համեղ, հագեցնող ընթրիք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի խորոված ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք