Շատ համեղ Գեղեցիկ կարկանդակները ստացվում են բարակ և խրթխրթան կեղևով, իսկ միջուկը կարող եք ընտրել ըստ ցանկության։

Գեղեցիկ կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մածուն կամ թթվասեր 50 մլ
_Յուղ 50 մլ
_Ալյուր 370 գր
_Աղ 1 թեյի գդալ
_Տաք ջուր 150 մլ
Միջուկ պատրաստելու համար
_Խաշած ձու 2 հատ
_Կանաչ սոխ 1 փունջ
_Սամիթ՝ ըստ ճաշակի
_Պանիր 50 գր
_Աղ, պղպեղը՝ ըստ ճաշակի


Գեղեցիկ կարկանդակներ. Պատրաստման եղանակը
_Ալյուրը մաղել և ավելացնել աղը։
_Բուսական յուղը տաքացնել, լցնել ալյուրի մեջ ու բահիկով խառնել, իսկ հետո ձեռքերով վերածել փշրանքների։
_Լցնել տաք ջուրը՝ մասերով և հունցել խմորը։
_Լցնել այնքան ջուր, որ ստացվի փափուկ և ճկուն, չկպչող խմոր:
_Խմորը ծածկել և թողնել 15 րոպե։
_Միջուկի համար ձուն պատահական կտորներով կտրատել, խառնել մանր կտրատած կանաչ սոխի և սամիթի հետ, աղ և պղպեղ անել ըստ ճաշակի։
_Համի և նուրբ բույրի համար միջուկի մեջ կարելի է մի քիչ հալած կարագ ավելացնել։
_Խմորը բաժանել մասերի, գնդիկներ անել, ապա յուրաքանչյուրը գրտնակել շերտով։
_Դնել միջուկը և ձևավորել կարկանդակներ։
_Կարելի է պարզապես գրտնակել երկու շերտ, մեկի վրա տեղ-տեղ դնել միջուկը, ծածկել երկրորդ շերտով և կաղապարով կտրատել։
_Տապակել տաք բուսայուղի մեջ, մինչև ոսկեգույն դառնալը։


Կարկանդակները ձեզ անպայման դուր կգան: Դրանք թեթև են, հագեցնող միջուկով և բարակ, համեղ խմորով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ընտիր պեռաշկի







