Գյուղական ձվածեղ. Բանջարեղենով հագեցած նախաճաշ

Գյուղական ձվածեղ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մի անգամ գյուղաբնակ ընկերուհիս ինձ այսպիսի Գյուղական ձվածեղ հյուրասիրեց:

Նա ասաց, որ իրենց մոտ մեծամասնությունն այդպես է պատրաստում, և հատկապես նրանք, ովքեր մեծ ընտանիք ունեն։ Դե բանջարեղենն արագ կտրատում ես և դնում ջեռոցը: Ամեն ինչ թխվում է հնարավորինս հավասարաչափ։

Ճաշատեսակը համադրվում է ինչպես սեզոնային բանջարեղենի, այնպես էլ թթու դրածի հետ։ Նման թխած ձվածեղը բավականին հագեցնող է ստացվում, և բավական ցածր կալորիականությամբ։ Չէ՞ որ դրա մեջ յուղ, որպես այդպիսին, չկա՝ համեմատած սովորական ջեռեփուկի հետ։

Գյուղական ձվածեղ

Գյուղական ձվածեղ. Բաղադրիչներ

_Ձու 7 հատ

_Կաթ 200 մլ

_Դդմիկ 1 հատ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Լոլիկ 3 հատ

_Շամպինիոն 3 հատ

_Աղ 0,5 թ/գդ

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Պրովանսյան համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Պապրիկա 0,5 թ/գդ

Գյուղական ձվածեղ
Գյուղական ձվածեղ. Պատրաստման եղանակը

_Կտրել դդմիկը փոքր խորանարդներով:

_Սունկը նույնպես կտրատել խորանարդներով կամ բարակ շերտերով։

_Բուլղարական պղպեղից հանել սերմերը, իսկ լոլիկից՝ ցողունը և մանր կտրատել։

_Ցանկացած բանջարեղեն կարելի է օգտագործել։ Հյութալիության համար կարող եք սոխ ավելացնել։

_Դրանից հետո ձվերը կոտրել ամանի մեջ և ավելացնել կաթը։

_Ձվերը համեմել աղով, աղացած պղպեղով, ապխտած պապրիկայով, Պրովանսի համեմունքներով և ամեն ինչ հարել հարիչով:

_Ձվի խառնուրդը լցնել բանջարեղենի վրա։

_Դնել թխվելու՝ 20 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում։

Գյուղական ձվածեղ

Թող ուտեստը մի փոքր սառչի, բաժանեք մասերի և մատուցեք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք