Դասական կոտլետներ. Մեր մանկության ամենահամով ուտեստը
Պատահում է, որ դուրս ես գալիս փողոց, նայում շուրջդ, և շրջապատված ես տարբեր սրճարաններով և ռեստորաններով՝ իտալական, ֆրանսիական, և այլն … Այսօր, հաշված րոպեների ընթացքում կարող ես ծանոթանալ սննդի այլ մշակույթի հետ: Սա, իհարկե, հոյակապ է, բայց նույնիսկ ամենահամեղ պիցցան կամ այլ համադամություն չի կարելի համեմատել մանկությունից ծանոթ այս համի հետ: Համ, որն ունեն միայն դասական կոտլետները:
Միայն հիշեք, թե որքան համեղ էին այս կոտլետները հացով, դե, իսկ եթե ավելացվում է կարտոֆիլի պյուրե, ուրեմն ուրախությանը սահման չկա: Մենք որոշեցինք ձեզ մի փոքր հիշեցնել այդ ուրախ, անհոգ ժամանակը և կիսվել դասական կոտլետների լավ բաղադրատոմսով:

Դասական կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Խոզի միս 500 գ
- Տավարի միս 500 գ
- Հաց 450 գ
- Աղ `ըստ ճաշակի
- Ջուր 3 ճաշի գդալ
- Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
- Չորահաց 200 գ
- Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի


Դասական կոտլետներ. Պատրաստման եղանակը
- Կտրեք հացի կեղևը, թրջել միջուկը ջրի մեջ: Մի փոքր ջրի մեջ լուծել աղը:
- Միսը, սոխը և նախապես թրջված հացն աղալ մսաղացով: Աղացած մսին ավելացնել աղաջուր (այս հնարքի շնորհիվ ամբողջ մսի զանգվածը հավասարապես աղի կլինի):
- Մսի զանգվածի ամանը ծածկել սննդի թաղանթով կամ յուղաթղթով և դնել սառնարան 10 րոպե:
- Աղացած մսից կոտլետներ ձևավորել, ցանկության դեպքում դրանք թաթախել չորահացի մեջ (եթե ցանկանում եք փխրուն կեղև) և երկու կողմերից տապակել թավայի մեջ՝ արևածաղկի ձեթով:

Համեղ կոտլետները պատրաստ են:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Տնական կոտլետներ







