Դասական պելմենի. Նրբահամ հագեցնող ուտեստ

Դասական պելմենի ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի դասական պելմենիի պատրաստման իր գաղտնիքները:

Առաջարկում ենք հայտնի ուտեստի մեր, երկար տարիներով փորձված բաղադրատոմսը:

Դասական պելմենի

Դասական պելմենի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Թթվասեր մատուցելու համար

Խմորի համար

_Ալյուր + մի քիչ ցանելու համար 590 գր

_Ջուր 250 մլ

_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ

_Շաքարավազ մի պտղունց

_Աղ մի պտղունց

_Օսլա ըստ ցանկության 50 գր

Մսով լցոնի համար

_Խոզի միս 300 գր

_Տավարի միս 400 գր

_Սոխ 250 գր

_Աղ մի պտղունց

_Աղացած սև պղպեղ մի պտղունց

_Կաթ 3.2% 100 մլ

Դասական պելմենի

Դասական պելմենի

Դասական պելմենի. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել աշխատանքային մակերեսի վրա, կենտրոնում փոսիկ անել և ավելացնել խմորի մնացած բաղադրիչները։

_Ալյուրը ներքևից դեպի կենտրոն բարձրացնելով հունցել ոչ շատ կպչուն խմոր, ծածկել թաղանթով կամ խոնավ սրբիչով։

_Թողնել 30 րոպե սենյակային ջերմաստիճանում։

_Մսով լցոնի համար. խոզի, տավարի միսը և սոխը աղալ մսաղացով, աղ և պղպեղ անել ավելացնել կաթը, մանրակրկիտ խառնել, մինչև հարթվի:

_Խմորը 2-3 մմ հաստությամբ ալյուրապատ սեղանի վրա բարակ գրտնակել։

_Բաժակով կտրել շրջանակներ, յուրաքանչյուր շրջանակի վրա դնել միջուկը։

_Ձեռքի ափին դնել միջուկով խմորի շրջանը և զգուշորեն սեղմել եզրերը։

_Եզրերը միացնել և ամրացնել՝ մատներով ամուր սեղմելով, որպեսզի լավ կպչեն իրար։

_Նույն կերպ պատրաստել մնացած պելմենիները։

_Պատրաստի պելմենները դնել տախտակի կամ հարթ ափսեի վրա և սառեցնել:

_Այնուհետև տեղափոխել տոպրակի մեջ և դնել սառցարանում:

_Եթե չեք պատրաստվում պահել հետոյի համար, ուրեմն պելմենին 10-12 րոպե եփել աղաջրի մեջ։

_Մատուցել թթվասերով։

Դասական պելմենի

Դասական պելմենի

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ Պելմենի հեշտ տարբերակով

Խնդրում ենք Գնահատեք