Դդմիկը խմորով. պարզ, բայց շատ համեղ ուտեստ է. Բանջարեղենը հյութալի կլինի, կպահպանի իր բնական համը և խմորի շնորհիվ այն ընդհանրապես չի կլանի բուսական յուղը:

Դդմիկը խմորով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 3 հատ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Ալյուր 120 գր
_Ձու 2 հատ
_Սխտոր 5 պճեղ
_Թթվասեր 3 ճաշի գդալ


Դդմիկը խմորով. Պատրաստման եղանակը
_Դդմիկը կտրատել 1 սմ հաստությամբ շրջանակներով: Աղ անել շերտերին:
_Հարել ձվերը պղպեղով և տարբեր համեմունքներով, կտրատած սխտորով և ցանկացած յուղայնությամբ թթվասերով, ավելացնել ալյուրը և խառնել՝ մինչև հարթվի:
_Խմորը պետք է լինի շատ թանձր, որպեսզի լավ պահի ձևը:
Խորհուրդ. Որպեսզի խմորը չթափվի դդմիկի կտորներից՝ դրանցից յուրաքանչյուրը նախ թաթախել ալյուրի, ապա նոր խմորի մեջ:
_Տապակել բուսական յուղով երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույնը:

Ես այս նախուտեստը մատուցում եմ տարբեր սոուսներով, դա կարող է լինել կծու կամ տնական մայոնեզ, պարզապես թթվասերով նույնպես համեղ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սմբուկով դդմիկով նոր բաղադրատոմս







