Դդմիկը խմորով. Հիանալի նախաճաշ կամ թեթև ընթրիք պատրաստելու տարբերակ

Դդմիկը խմորով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Երբ ես առաջին անգամ փորձեցի այս Դդմիկը խմորով նախուտեստը, նույնիսկ չէի հավատում, որ դա հասարակ դդմիկ է։

Անհավանական համեղ, նուրբ, բուրավետ, բառացիորեն հալչում է ձեր բերանում: Լավագույն խորտիկը, խորհուրդ եմ տալիս, դուք նույնպես փորձեք։

Դդմիկը խմորով
Դդմիկը խմորով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 1 հատ

_Ալյուր 3 ճաշի գդալ

_Թթվասեր 3 ճաշի գդալ

_Ձու 2 հատ

_Աղ կծու 1 թեյի գդալ

_Սամիթ՝ ըստ ճաշակի

_Պղպեղ և աղ՝ ըստ ճաշակի

Դդմիկը խմորով

Դդմիկը խմորով
Դդմիկը խմորով. Պատրաստման եղանակը

_Լվանալ դդմիկը ու կտրել 5-6 մմ  հաստությամբ օղակներով:

_Այնուհետև աղ անել դդմիկի օղակներին երկու կողմից, լցնել խորը ամանի մեջ, քանի որ  հյութ կարտազատեն։

_Սամիթը մանրացնել, լցնել առանձին ափսեի մեջ, ավելացնել թթվասերը, մեջը հարել ձուն, աղ ու պղպեղ՝ անել ըստ ճաշակի, ավելացնել ալյուրը։

_Ամեն ինչ լավ խառնել, մինչև հարթվի:

_Դդմիկը թաթախել ալյուրի, հետո խմորի մեջ, դրանից հետո դնել բուսայուղով տապակի մեջ։

_Տապակել մի քանի րոպե՝ յուրաքանչյուր կողմից:

Դդմիկը խմորով

Մատուցելիս լավագույնն է սխտոր-թթվասերային սոուսը։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք