Դդմիկը խոզապուխտով. Հագեցնող և թեթև ամառային ուտեստ

Դդմիկը խոզապուխտով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դդմիկը խոզապուխտով. Հագեցնող և թեթև ամառային ուտեստ

Տարին մի քանի ամիս դդմիկը դառնում է խոհարարական արվեստի կենտրոն: Տնային տնտեսուհիները միմյանց հետ կիսվում են բաղադրատոմսերով և փորձում են բանջարեղենին նոր տեղ հատկացնել արդեն ծանոթ ուտեստների շարքում: Օրինակ ես այս ուտեստն ամեն օր եմ պատրաստում և մատուցում եմ հացի փոխարեն: Ընտանիքիս անդամները հիանում են համեղ նախուտեստներով, և ես ուրախ եմ, որ բոլորը ուտում են առողջ բանջարեղեն:

Այս ուտեստը կարելի է մատուցել ոչ միայն աշխատանքային օրերին, այլ նաև տոնական սեղանին: Հաճելի նախուտեստը կկարողանա զարմացնել հյուրերին և մրցել այլ ուտեստների հետ` առավել համեղ կոչվելու պատվին: Ի դեպ, խոզապուխտը կարող է փոխարինվել ապխտած երշիկով կամ ձեր նախընտրած ցանկացած այլ մթերքով:

Դդմիկը խոզապուխտով

Դդմիկը խոզապուխտով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Դդմիկ 2 հատ
  • Կոշտ պանիր 100 գ
  • Խոզապուխտ 70 գ
  • Ձու 1 հատ
  • Սխտոր 1 պճեղ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Ցորենի ալյուր 2 ճաշի գդալ

Դդմիկը խոզապուխտով

Դդմիկը խոզապուխտով

Դդմիկը խոզապուխտով. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ դդմիկը,  կեղևը մաքրել և քերել խոշոր քերիչով:
  2. Համեմել աղով և թողնել 5 րոպե, որպեսզի հյութը դուրս տա, քամել ավելցուկային հեղուկը:
  3. Պանիրը քերիչով քերել, լցնել դդմիկի վրա, ավելացնել նաև ձուն, ալյուրը և մամլիչով ճզմած սխտորը:
  4. Լավ խառնել բաղադրիչները: Խոզապուխտը կտրել միջին չափի խորանարդներով:
  5. Ջեռոցի տապակը յուղաթղթով ծածկել: Դնել 1 ճաշի գդալ քերած դդմիկը, և վրան շաղ տալ կտրատած խոզապուխտը:
  6. Ցանկության դեպքում՝ խորտիկի վրա շաղ տալ կտավատի կամ քնջութի սերմեր:
  7. Թխել խոզապուխտով դդմիկը 20 րոպե 200 ° C տաքացրած ջեռոցում:

Դդմիկը խոզապուխտով

Դդմիկը խոզապուխտով

Դդմիկի և պանրի խառնուրդի վրա թխած խոզապուխտը հիանալի և արագ կերակուր է: Միակ դժվարությունը դդմիկը քերելն է, իսկ մնացածը նույնիսկ երեխան կարող է գլուխ բերել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած սմբուկ

Խնդրում ենք Գնահատեք