Դդմիկը պանրով. Ամառային, թեթև, չծանրացնող նախուտեստ

Դդմիկը պանրով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դդմիկը պանրով. Ամառային, թեթև, չծանրացնող նախուտեստ

Այս բաղադրատոմսի համաձայն դդմիկը այնքան համեղ է, որ դուր կգա նույնիսկ նրանց, ովքեր դրանք ընդհանրապես չեն սիրում:

Դդմիկը պանրով

Դդմիկը պանրով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Դդմիկ 500գր
  • Ձու 2 հատ
  • Չորահացի փշուրներ 4 ճաշի գդալ
  • Կոշտ պանիր 70 գր
  • Աղ, սամիթ՝ ըստ ճաշակի

Դդմիկը պանրով

Դդմիկը պանրով. Պատրաստման եղանակը

  1. Եթե ​​երիտասարդ դդմիկ  եք վերցրել, ապա կեղևը կարելի է չմաքրել: Իսկ, եթե կեղևն արդեն կոշտ է, ապա ավելի լավ է մաքրել:
  2. Դդմիկը կտրել օղակներով, որոնք պետք է ունենան մի սանտիմետրից մի փոքր քիչ հաստություն:
  3. Խորհուրդ. Դդմիկը կտրելուց անմիջապես հետո աղ մի արեք, որովհետև այդ դեպքում դրանք կթողնեն ամբողջ հյութը և աղը նույնպես կհեռանա: Համեմեք աղով տապակելուց անմիջապես առաջ:
  4. Պետք է չորահացի փշրանքներ վերցնել և դրանց ամենամանր քերիչով քերած պանիր ավելացնել: Ձեռքերով խառնել:
  5. Սամիթը մանր կտրատել և խառնել չորահացի փշրանքների մեջ:
  6. Առանձին ամանի մեջ հարել աղ արած ձվերը:
  7. Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով, այն պետք չէ յուղել:
  8. Դդմիկի կտորը, թաթախել ձվի մեջ, այնուհետև՝ պաքսիմատի մեջ:
  9. Բոլոր կտորները թաթախելուց հետո դնել տապակի վրա և թխել 25 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Հուշում. Եթե տանը չորահացի փշրանքներ չկան, կարող եք դրանք պատրաստել ինքներդ: Վերցրեք ոչ այնքան թարմ հաց, 2-3 րոպե չորացրեք միկրոալիքային վառարանում և այնուհետև մանրացրեք բլենդերով: Սա շատ ավելի համեղ է, քան խանութից գնվածը:

Դդմիկը պանրով

Դդմիկը կստացվի շատ ախորժելի՝ փխրուն կեղևով և պայծառ բույրով: Ճաշատեսակը կարող եք մատուցել թթվասերով կամ սխտորի սոուսով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սմբուկով ուտեստ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք