Դդմիկը ջեռոցում. Հնդկական խոհանոցի օրիգինալ ուտեստներից

Դդմիկը ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շատ տոնական, նախուտեստ է դդմիկը ջեռոցում, որը շատ ախորժելի և համեղ տեսք ունի։ Պարզ քայլերով պատրաստվող դդմիկը կծու է, շատ հետաքրքիր։

Դդմիկը ջեռոցում

Դդմիկը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Ձու 3 հատ

_Աղ և պղպեղ, անուշաբույր կանաչիներ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Եգիպտացորենի օսլա 1 ճաշի գդալ

_Ալյուր 1 բաժակ

_Պանիր 250 գր

_Լոլիկ 2 հատ

_Սխտոր 1 պճեղ

Դդմիկը ջեռոցում

Դդմիկը ջեռոցում

Դդմիկը ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Դդմիկը պատառաքաղով քերել, որպեսզի տապակելոու ժամանակ կեղևը փափուկ լինի։

_Կտրել երկայնական շերտերով և դանակով վրան կտրվածքներ անել։

_Աղ և պղպեղ անել դդմիկին, խառնել և թողնել 10 րոպե։

_Ձուն հարել օսլայի, աղի, պղպեղի, պապրիկայի և ռեհանի, տարբեր անուշաբույր կանաչիների և թթվասերի հետ։

_Դդմիկի յուրաքանչյուր կտոր թաթախել ալյուրի, ապա ձվի խառնուրդի մեջ։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, այն յուղել, շարել դդմիկները:

_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե։

_Պանիրն ու լոլիկը կտրատել խորանարդիկներով։

_Դդմիկի վրա լցնել լոլիկը, ապա պանիրը և ցանել համեմունքները։

_Թխել մինչև պանիրը հալվի։

_Մատուցելիս ցանել կանաչիներ, կարելի է ավելացնել նաև մանր կտրատած սխտոր։

Դդմիկը ջեռոցում

Դդմիկը ջեռոցում

Ճաշատեսակը շատ համեղ է, օրիգինալ, գեղեցիկ և ախորժելի։ Դրան կարելի է ավելացնել նաև թթվասերի սոուս՝ սխտորով և կանաչիներով, կամ պատրաստել սոուս մայոնեզով և մանանեխով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սմբուկով տաք նախուտեստ

Խնդրում ենք Գնահատեք