Դդմիկը ջեռոցում. Համեղ ընթրիք ամբողջ ընտանիքի համար

Դդմիկը ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Եթե ​​սիրում եք դասական լցոնած պղպեղ, ապա Դդմիկը ջեռոցում այս ջեռեփուկը ձեզ նույնպես դուր կգա։

Մի քիչ մթերք, մի քիչ ժամանակ և համեղ ճաշը կամ ընթրիքը պատրաստ է։

Դդմիկը ջեռոցում

Դդմիկը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 1 կգ

_Աղացած միս 500 գր

_Քաղցր պղպեղ 2 հատ

_Սոխ 1 հատ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Չոր աջիկա 0,5 թեյի գդալ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Պանիր 150 գր

Դդմիկը ջեռոցում

Դդմիկը ջեռոցում. Պատրաստման եղանակ

_Դդմիկը լավ լվանալ, կտրատել օղակներով, թեյի գդալով կամ սուր դանակով հեռացնել միջուկը

_Սոխը կտրատել խորանարդներով և տապակել բուսայուղի մեջ։

_Քաղցր պղպեղը և կանաչին կտրատել ըստ ճաշակի։

_Պղպեղը, սխտորն ու կանաչիները բլենդերով մանրացնել։

_Բլենդերով ստացված զանգվածը և սոխը խառնել աղացած մսի հետ, համեմել աղով, պղպեղով, համեմունքներով, անուշաբույր կանաչիներով։

_Դդմիկի օղակի մեջ լցնել աղացած միս և դնել յուղ քսած տապակի մեջ։

_Թխել 180 աստիճանով մոտ 30 րոպե, ապա ցանել քերած պանիրը և թխել ևս 10 րոպե։

_Այսպիսի դդմիկով ուտեստը կարելի է մատուցել տարբեր կողմնակի ճաշատեսակների հետ:

Դդմիկը ջեռոցում

Վերցրեք աղացած մսի տեսականի, այդպես ուտեստի համը շատ բազմազան և իդեալական է ստացվում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ համեղ սմբուկով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք