Դդմիկը ջեռոցում պանրով և պապրիկայով՝ պարզ, շատ թեթև, բուրավետ և համեղ ուտեստ է։
Բանջարեղենը շատ յուղ չի ներծծում, պահպանում է բնական համը, որը լրացվում է սխտորի ու կանաչիների համով։

Դդմիկը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 3 հատ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Պապրիկա 1 թեյի գդալ
_Ալյուր 1 ճաշի գդալ
_Պանիր 200 գր
_Բուսական յուղ 20 գր
_Պաքսիմատ 100 գր
_Սխտոր 2 պճեղ


Դդմիկը ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Եթե շատ երիտասարդ է դդմիկը, ապա մի հեռացրեք կեղևը։
_Բանջարեղենը լվանալ, չորացնել ու օղակներով կտրատել այնպես, որպեսզի յուրաքանչյուրի վրա գրպանիկ բացվի(տես նկարը)։
_Դդմիկը լցնել տարայի մեջ, լցնել բուսական յուղ, աղ, պղպեղ անել, ցանել անուշաբույր կանաչիներ և համեմունքներ։
_Պաքսիմատը խառնել պապրիկայի հետ և կարելի է ավելացնել նաև պղպեղի խառնուրդ։
_Դդմիկի յուրաքանչյուր կտոր թաթախել պաքսիմատի մեջ:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և դդմիկը շարել։
_Թխել 180 աստիճանով մոտ 15 րոպե։
_Այդ ընթացքում քերել պանիրը միջին քերիչով սխտորի հետ միասին, ավելացնել մանր կտրատած կանաչին, խառնել։
_Դդմիկի յուրաքանչյուր կտորի մեջ լցնել պանրի զանգվածը և թխել ևս 5 րոպե։


Այս նախուտեստը պարզապես կատարյալ է ցանկացած կողմնակի ճաշատեսակների, մսի, ձկան համար, հիանալի համադրվում է կարտոֆիլի և սնկի հետ: Կարող եք նաև սխտորի սոուս պատրաստել մայոնեզով, սխտորով և սամիթով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սմբուկով տաք նախուտեստ







