Դդմիկը սամիթով և սխտորով. Բաղադրատոմսը, որն այսօր կկիսվենք ձեզ հետ, կարելի է անվանել դդմիկ պատրաստելու ամենապարզ և, միևնույն ժամանակ, համեղ միջոցը:
Այս ուտեստը կարող է լինել հիանալի կողմնակի ճաշատեսակ խորոված մսի համար, կամ կարող է պարզապես մատուցվել որպես նախուտեստ:
Պետք չէ շատ քայլեր անել և երկար ժամանակ զբաղվել բանջարեղենի հետ: Սա դդմիկի հիանալի համադրություն է սխտորի հետ … Ուղղակի հրաշք է՝ նվազագույն բաղադրիչներով:
Содержание
Դդմիկը սամիթով և սխտորով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 400-500 գ
_Արևածաղկի ձեթ 60-70 մլ
_Սխտոր 3 պճեղ
_Քացախ 2 ճաշի գդալ
_Մեղր 1 ճաշի գդալ
_Աղ ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած) `ըստ ճաշակի
_Սամիթ 1 փունջ
Դդմիկը սամիթով և սխտորով. Պատրաստման եղանակը
- Լվանալ բանջարեղենը, չորացնել և կտրել երկար բարակ շերտերով` օգտագործելով դանակ կամ բանջարեղեն մաքրելու հարմարանք:
- Մի փոքր աղ անել և թող մնան 10 րոպե:
- Կտրատել սամիթը, մանրացնել սխտորը: Խառնել սխտորը մեղրի, քացախի, պղպեղի և յուղի հետ:
- Դդմիկից քամել հյութը, սամիթը ավելացնել դդմիկի կտորների վրա, ծածկել մարինադով և խառնել:
- Նախուտեստը երկու ժամով դնել սառնարանում, որպեսզի մարինացվի:
Դդմիկը սամիթով և սխտորով պատրաստ է: Այս եղանակով պատրաստված դդմիկը մատուցեք որպես սառը խորտիկ: Հավատացեք, Ձեր հյուրերը գոհ կլինեն այս հյուրասիրությունից:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ