Դդմիկի ձողիկներ. Առանց յուղի համեղ փխրուն խորտիկ

Դդմիկի ձողիկներ ԱՂՑԱՆՆԵՐ

Դդմիկն ունիվերսալ բանջարեղեն է, որից կարելի է պատրաստել  շատ համեղ ուտեստներ, օրինակ՝ Դդմիկի ձողիկներ։

Ներկայացնում ենք խրթխրթան, շատ ախորժելի ձողիկների բաղադրատոմս։

Դդմիկի ձողիկներ

Դդմիկի ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Թթվասեր 200 գր կամ փոխարինել 2 ձվով

_Սխտոր 2 պճեղ

_Պանիր 100 գր

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Պաքսիմատ 100 գր

Դդմիկի ձողիկներ

Դդմիկի ձողիկներ Դդմիկի ձողիկներ. Պատրաստման եղանակը

_Ընտրել երիտասարդ դդմիկ, որպեսզի կեղևը չմաքրվի:

_Ձողիկներ կտրել մոտ 5 սմ երկարությամբ և մոտ 1,5 — 2 սմ հաստությամբ:

_Թթվասերը համեմել քերած սխտորով, աղով, պղպեղով, անուշաբույր կանաչիներով և համեմունքներով՝ ըստ ճաշակի։

_Քերել պինդ պանիրը միջին քերիչով և խառնել պաքսիմատի հետ։

_Սկզբում յուրաքանչյուր դդմիկի սալիկ թաթախել թթվասերով սոուսի մեջ, այնուհետև թաթախել պանրի և պաքսիմատի մեջ:

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել ձողիկները։

_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 25 0 30 րոպե։

Սա շատ պարզ, բայց համեղ նախուտեստ է: Ցանկալի է, մատուցեք թթվասերով, սխտորով և սամիթով պատրաստած սոուսով:

Դդմիկի ձողիկներ

Խորհուրդ. Թթվասերով խառնուրդը, որի մեջ թաթախում եք ձողիկները, կարող եք փոխարինել լավ հարած սպիտակուցներով: Հասցնել թանձր ու կայուն փրփուր՝ խառնելով աղով և համեմունքներով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պանրի ձողիկներ

Խնդրում ենք Գնահատեք