Դդմիկով բլիթներ. Թեթև արագ նախաճաշ

Դդմիկով բլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բուրավետ, փափուկ և համեղ դդմիկով բլիթներ, որոնք կարող եք օգտագործել նաև տարբեր քսուքներով և լցոններով թեթև խորտիկ տորթ ձևավորելու համար:

Դդմիկով բլիթներ

Դդմիկով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 450 գր

_Կաթ 250 գր

_Չոր խմորիչ 9 գր

_Ջուր 250 գր

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Աղ 1,5 թեյի գդալ

_Դդմիկ 2 հատ

_Լոլիկ 3 հատ

_Կանաչիներ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Ֆետա կամ մեկ այլ պանիր 200 գր

Դդմիկով բլիթներ

Դդմիկով բլիթներ. Պատրաստման եղանակը

_Ձուն խառնել տաք ջրի և տաք կաթի, շաքարավազի և խմորիչի հետ։

_Ավելացնել մաղած ալյուրը և հունցել խմորը։

_Խմորին աղ անել և ծածկել թաղանթով, թողնել տաք տեղում 1 ժամ։

_Քերել դդմիկը միջին քերիչով, աղ անել և թողնել 5 րոպե, լավ քամել հյութից։

_Լոլիկը կտրատել շերտերով, կանաչին մանր կտրատել, սոխը փոքր խորանարդիկներով կտրատել։

_Խմորի մեջ լցնել բոլոր բանջարեղեններն ու կանաչիները, ավելացնել տարբեր համեմունքներն ու անուշաբույր կանաչիները։

_Տապակել խոշոր բլիթները յուղով յուղած տապակի մեջ։

Դդմիկով բլիթներ

Բլիթները շատ թեթև են, ամառային, բուրավետ և ախորժելի, հատկապես, եթե դրանց վրա ավելացնում եք կծու սոուսներ։

Օրինակ, պատրաստեք հալած պանրով, եփած ձվով, սամիթով, սխտորով, մայոնեզով դասական տարբերակը։

Այս բլիթները կարելի է պատրաստել ծովախեցգետնի ձողիկներով կամ սնկով և այլ քսուքներով ու միջուկներով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Խնդրում ենք Գնահատեք