Դդմիկով բլիթներ. դդմիկը միշտ եղել է բազմակողմանի բանջարեղեն, որն այսօր օգտագործվում է տարբեր ճաշատեսակներ պատրաստելու համար, որոնք իդեալական են շոգ, ամառային եղանակի համար:

Դդմիկով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 1 հատ
_Ձու 2 հատ
_Տաք կաթ 300 մլ
_Ալյուր 200 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Աղ, պղպեղ, ուրց և այլ համեմունքներ ըստ ճաշակի
_Քերած պանիր 200 գր
_Սոխ կեսի կեսը
_Կանաչի՝ ըստ ճաշակի


Դդմիկով բլիթներ. Պատրաստման եղանակը
_Քերել դդմիկը խոշոր քերիչով, աղ անել, խառնել։
_Ձվերը խառնել կաթի հետ, հարել, մինչև հարթվի:
_Մաղած ալյուրն ու փխրեցուցիչը ավելացնել կաթի մեջ, խմոր անել, որպեսզի դառնա թանձր ու հարթ։
_Դդմիկից լավ քամել հյութը և զանգվածը լցնել խմորի մեջ, խառնել։
_Սոխը կանաչիների հետ միասին մանր կտրատել ըստ ճաշակի, նույնպես ավելացնել խմորին։
_Քերել պանիրը խոշոր քերիչով և լցնել խմորի վրա, լավ խառնել։
_Ձեր ընտրությամբ զանգվածին ավելացնել տարբեր համեմունքներ և պղպեղ։
_Տապակին յուղ քսել և մի փոքր զանգված լցնել, կափարիչով ծածկել, մարմանդ կրակի վրա տապակել բլիթները, 5 րոպե՝ յուրաքանչյուր կողմից:
_Մատուցել այս փափուկ և բուրավետ բլիթները տարբեր սոուսներով և հավելումներով՝ ըստ ցանկության:

Կարող եք փափկած կարագը մանր կտրատած սամիթի և քերած սխտորի հետ խառնել և մատուցել բլիթների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ. Շատ հեշտ և համեղ







