Դդմիկով խորտիկ. Գեղեցիկ ձևավորված համեղ նախուտեստ

Դդմիկով խորտիկ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Դդմիկով խորտիկ պանրով լոլիկի միջուկով և սխտորով:

Սա դասական բաղադրատոմս է, որը շատ տնային տնտեսուհիներ վաղուց են օգտագործում։

Դդմիկով խորտիկ

Դդմիկով խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Պանիր 100 գր

_Լոլիկ 1 հատ

_Կանաչի՝ ըստ ճաշակի

_Սխտոր 3 պճեղ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Ձու 3 հատ

_Ալյուր՝ թաթախելու համար

Դդմիկով խորտիկ

Դդմիկով խորտիկ

Դդմիկով խորտիկ. Պատրաստման եղանակը

_Ընտրել երիտասարդ դդմիկ, որպեսզի կեղևը շատ հաստ չլինի։

_Դդմիկը կտրատել 3-ից 5 մմ հաստությամբ բարակ շերտերով։

_Աղ անել երկու կողմից և թողնել 10 րոպե։

_Միջուկի համար քերել պանիրը, միջին քերիչով սխտոր ճզմել, ավելացնել մանր կտրատած կանաչին, մայոնեզը և լավ խառնել։

_Լոլիկը կտրատել երկու մասի և եթե հյութեղ է այն, ապա թեյի գդալով միջուկը հանել, լոլիկի մնացած մասը կտրատել փոքր խորանարդիկներով։

_Դդմիկը չորացնել թղթե սրբիչներով։

_Ձվերին աղ անել, հարել, մինչև հարթվի:

_Դդմիկի յուրաքանչյուր կտոր թաթախել ալյուրի մեջ, այնուհետև ձվի մեջ և նորից ալյուրի մեջ։

_Տապակել տապակի մեջ տաք բուսայուղով, մինչև երկու կողմից ոսկե դարչնագույն լինի։

_Շարել թղթե սրբիչների վրա և դնել սառնարանը:

_Յուրաքանչյուր շերտի եզրին դնել պանրի միջուկը, լոլիկը և ռուլետ փաթաթել, ամրացնել ատամի փայտիկով։

_Նախուտեստը դնել մատուցման ափսեի վրա, ցանել կանաչիներ և մատուցել։

Դդմիկով խորտիկ

Շատ բուրավետ, կծու և ախորժելի նախուտեստը հիանալի համադրվում է տարբեր կողմնակի ուտեստների և մսային ուտեստների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ շատ հեշտ և համեղ 

Խնդրում ենք Գնահատեք