Դդմիկով կարկանդակներ՝ լցոնված աղացած մսով:
Իհարկե, կարող եք ընտրել նաև այլ տարբերակներ: Դա կարող է լինել ձուկ, սունկ կամ աղ արած կաթնաշոռ՝ կանաչիներով:

Դդմիկով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 700 գր
_Գազար 1 հատ
_Ձու 2 հատ
_Ալյուր 3 ճաշի գդալ
_Աամիթ, աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Աղացած միս 300 գր

Դդմիկով կարկանդակներ. Պատրաստման եղանակը
_Քերել դդմիկը խոշոր քերիչով, աղ անել և թողնել 5 րոպե, ապա քամել հյութը։
_Գազարները նույնպես քերել խոշոր քերիչով, ըստ ճաշակի կանաչիները մանր կտրատել։
_Դդմիկը խառնել գազարի, համեմունքների և անուշաբույր կանաչիների, ձվի, ալյուրի հետ, լավ խառնել, ավելացնել սխտորը՝ ըստ ճաշակի:
Հուշում. կարող է ավելի շատ ալյուր պահանջվի, նայեք խմորի խտությանը, զանգվածը պետք է թանձր լինի։
_Աղացած միսը համեմել համեմունքներով, աղով և անուշաբույր կանաչիներով, խառնել և փոքրիկ բլիթներ ձևավորել:
_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, ճաշի գդալով լցնել զանգվածը, վրան դնել մսով շերտը, այն ծածկել դդմիկի զանգվածով և տապակել մոտ 3-5 րոպե մի կողմից՝ կափարիչով ծածկված, հետո շրջել և տապակել երկրորդ կողմը։

Շատ համեղ են, հագեցնող և բուրավետ, ավելացրեք թթվասեր կամ որևէ սոուս և ստացեք հագեցնող և ոչ սովորական ընթրիք:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ







