Դդմիկով կոտլետներ. Սեզոնի ամենանուրբ և հյութալի ուտեստ

Դդմիկով կոտլետներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Դդմիկով կոտլետները կարելի է պատրաստել ճաշացանկը բազմազանեցնելու համար՝ դրանց մեջ ավելացնելով համեղ թթվասերով, սխտորով, կանաչիներով և վարունգով սոուսներ:

Դդմիկով կոտլետներ

Դդմիկով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Սպիտակաձավար 3 ճաշի գդալ

_Գազար 1 հատ

_Կարտոֆիլ 2 հատ

_Ձու 2 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Կանաչի, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Համեմունքներ, անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի

Դդմիկով կոտլետներ

Դդմիկով կոտլետներ

Դդմիկով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Քերել դդմիկը և կարտոֆիլը խոշոր քերիչով, աղ անել, խառնել և թողնել 10 րոպե, որպեսզի բանջարեղենն արտազատի հյութը։

_Կարտոֆիլն ու դդմիկը քամել, ավելացնել սպիտակաձավարը, քերած սխտորը, ձուն և խառնել։

_Ավելացնել միջին քերիչով քերած գազարը, կտրատած կանաչին ըստ ճաշակի և խառնել։

_Ավելացնել անուշաբույր կանաչիներ. կարելի է պրովանսյան կամ իտալական համեմունքներ, համեմ, պղպեղ և այլ համեմունքների խառնուրդ և կարտոֆիլի համեմունք:

_Եթե ​​ստացվող զանգվածը ջրիկ է և չի պահպանի իր ձևը, էլի ավելացրեք սպիտակաձավար։

_Կոտլետներ ձևավորել և թաթախել պաքսիմատի կամ ալյուրի մեջ և տապակել բուսայուղի մեջ։

_Սոուսի համար առաջարկված բոլոր բաղադրիչները խառնել քերած վարունգի և սխտորի հետ։

_Կարելի է սոուս պատրաստել նաև մայոնեզից, քերած հալած պանրով, սխտորով և սամիթով։

Դդմիկով կոտլետներ

Այսպիսի նուրբ և հյութալի կոտլետներ մատուցեք սոուսով և ջեռոցում թխած կարտոֆիլի, խորովածի, այլ համեղ ուտեստների և աղցանների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Խնդրում ենք Գնահատեք