Դդմիկով կոտլետներ. Անչափ համեղ են և կպատրաստեք պարզ մթերքներով

Դդմիկով կոտլետներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք այսօր պատրաստել դդմիկով կոտլետներ քաղցր պղպեղով, պանրով ​​և վարսակի փաթիլներով։

Շատ ախորժելի ու հագեցնող է ստացվում։

Դդմիկով կոտլետներ

Դդմիկով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Ձու 2 հատ

_Պանիր 130 գր

_Վարսակի փաթիլներ 0,5 բաժակ

_Ալյուր 2-3 ճաշի գդալ

_Կանաչիներ և սխտոր՝ ըստ ճաշակի

_Համեմունքներ և անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի

Դդմիկով կոտլետներ

Դդմիկով կոտլետներ

Դդմիկով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Քերել դդմիկը խոշոր քերիչով, աղ անել և թողնել 10 րոպե։

_Քաղցր պղպեղը մանր կտրատել:

_Կանաչին ու սխտորը նույնպես մանր կտրատել։

_Պանիրը ևս քերել խոշոր քերիչով։

_Դդմիկի զանգվածը քամել։

_Դդմիկին ավելացնել քաղցր պղպեղը, կանաչիները, սխտորը, պանիրը, ձուն, վարսակի փաթիլները, համեմունքները և անուշաբույր կանաչիներ:

_Լավ խառնել և թողնել զանգվածը 10 րոպե, որպեսզի վարսակի փաթիլները փափկեն։

_Ավելացնել ալյուրը և խառնել։ Եթե ​​զանգվածը ջրիկ է, էլի ավելացրեք ալյուր։

_Տապակել նախապես տաքացրած թավայի մեջ, մինչև երկու կողմից ոսկե դարչնագույնը՝ մարմանդ կրակի վրա։

_Զանգվածը դնել ճաշի գդալով, կարելի է մեծ շերտեր կամ սովորական, դասական կոտլետներ պատրաստել։

_Շրջելուց հետո տապակը կափարիչով ծածկել, որպեսզի ամեն ինչ լավ տապակվի։

Դդմիկով կոտլետներ

Մատուցեը այս համեղ և օգտակար ուտեստը տարբեր սոուսներով, որոնք կարող եք պատրաստել թթվասերով կամ մայոնեզով՝ կանաչիներ և սխտոր ավելացնելով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ. Շատ հեշտ և համեղ

Խնդրում ենք Գնահատեք