Եթե չեք սիրում ալյուրով դդմիկով կոտլետներ պատրաստել, առաջարկում ենք ձեզ ավելի դիետիկ, բայց շատ հագեցնող տարբերակ՝ վարսակի փաթիլներով։
Կոտլետները շատ նուրբ են, հյութալի, եթե ավելացնեք նախընտրած համեմունքները, ապա դրանք նաև բուրավետ կլինեն։

Դդմիկով կոտլետ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 400 գր
_Գազար 1 հատ
_Սխտոր 1 պճեղ
_Ձու 2 հատ
_Վարսակի փաթիլներ 120 գր
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ, համեմունքներ, անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի


Դդմիկով կոտլետ. Պատրաստման եղանակը
_Երիտասարդ դդմիկ ընտրեք, որպեսզի սերմերը կոշտ չլինեն և բանջարեղենը շատ հյութ չթողնի։
_Քերել խոշոր քերիչով։
_Միջին քերիչով քերել գազարը և խառնել դդմիկի հետ։
_Քերել սխտորը, սամիթն ու մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել բանջարեղենին։
_Ձուն հարել աղի և պղպեղի հետ, լցնել համեմունքները և պրովանսյան կամ իտալական անուշաբույր կանաչիներ:
_Ավելացնել վարսակի փաթիլները և խառնել, թողնել 30 րոպե:
_Հետո նորից խառնել և թողնել ևս 20-30 րոպե։
_Եթե զանգվածը ջրիկ է, կարելի է մի քիչ էլ փաթիլներ ավելացնել։
_Տաքացնել բուսայուղը, զանգվածը ճաշի գդալով լցնել և միջին կրակով տապակել, մինչև ոսկե դարչնագույնը։
_Դնել թղթե սրբիչների վրա, ապա դնել մատուցվող ափսեի վրա:

Այսպիսի նուրբ և շատ համեղ կոտլետների համար պատրաստեք սոուս մայոնեզով, սխտորով, քաղցր պապրիկայով կամ սամիթով և սխտորով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ. Շատ հեշտ և համեղ







