Դդմիկով նախուտեստ. Պարզ և համեղ, օրիգինալ նախուտեստ՝ թթվասերով, սխտորով և խոտաբույսերով։
Ամեն ինչ պատրաստվում է հեշտ և արագ։ Դդմիկ շատ վերցրեք, այն շատ համեղ է ստացվում, և դուք ստիպված եք լինելու էլի պատրաստել:

Դդմիկով նախուտեստ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ դդմիկ
_ կանաչի
_ համեմունքներ, պղպեղ
_ թթվասեր կամ մայոնեզ 3 ճաշի գդալ
_ սամիթ, այլ կանաչիներ
_ սխտոր 4 պճեղ

Դդմիկով նախուտեստ. Պատրաստման եղանակը
_ Եթե դդմիկը երիտասարդ է, մի հանեք կեղևը, այլ անմիջապես կտրեք շերտերով։
_ Կտրել յուրաքանչյուր շերտ վանդակաճաղի տեսքով:
_ Թթվասերին խառնել աղ, քերած սխտոր, անուշաբույր կանաչիներ, տարբեր համեմունքներ։
_ Դդմիկի կտորները դնել կաղապարի մեջ, յուրաքանչյուրի վրա քսելով թթվասեր:
_ Թխել ջեռոցում 180-ով մոտ 20 րոպե, բայց նայեք ձեր ջեռոցին։
_ Մատուցելուց առաջ ցանել մանր կտրատած կանաչիներ։

Նախուտեստն ուղղակի հրաշալի է, կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։ Ձեր ճաշակով տարբեր հավելումներ ավելացրեք թթվասերի սոուսում, կարող է լինել նաև մանր քերիչով քերած հալած պանիր, եփած ձու, կոշտ պանիր, այն ամենը, ինչ լավ է համադրվում դդմիկի հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ







