Տոնական դդմիկով նախուտեստ. Նույնիսկ ամանորի սեղանին իր ուրույն տեղը կգտնի ամառային համարվող բանջարեղենը

դդմիկով նախուտեստ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Տոնական դդմիկով նախուտեստ պատրաստեք, այն շատերին դուր կգա իր համով և մանավանդ անսպասելիությամբ: Նույնիսկ ձմեռային խնջույքի ժամանակ դդմիկը կարող է վայելք պատճառել ձեզ, մանավանդ, որ պետք է ընդամենը մեկ դդմիկ, իսկ այն այժմ հեշտ է գտնել սուպերմարկետում՝ միաժամանակ ստանալով ամառվա նուրբ հիշեցում:

Բաղադրատոմսը շատ պարզ է, իսկ արդյունքը՝ կարմրավուն, խրթխրթան և կծու ռուլետներ։ Դրանք կարող են մատուցվել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում, դրանք նույնքան համեղ են երկու վիճակներում էլ:

դդմիկով նախուտեստ
Դդմիկով նախուտեստ. Բաղադրիչներ

_ Դդմիկ 1 հատ

_ Կոշտ պանիր 100 գ

_ Թթվասեր 2 ճաշի գդալ

_ Ցորենի ալյուր 2 ճաշի գդալ

_ Ձու 2 հատ

_ Լոլիկ 1 հատ

_ Սխտոր 2 պճեղ

_ Մաղադանոս 1 փունջ

_ Աղ՝ ըստ ճաշակի

դդմիկով նախուտեստ դդմիկով նախուտեստ

Դդմիկով նախուտեստ. Պատրաստման եղանակը

_ Լվանալ դդմիկը և կտրել երկարությամբ՝ բարակ շերտերով:

_ Դրեք դրանք տախտակի վրա և աղ անել երկու կողմից, թողեք 10 րոպե։

_ Խառնել քերած կոշտ պանիրը, թթվասերը, մանր կտրատած մաղադանոսը և սխտորը՝ ճզմած մամլիչով։

_Փոքր ամանի մեջ հարել ձվերը, առանձին ամանի մեջ պատրաստել ալյուրը։

_ Դդմիկի յուրաքանչյուր շերտը թեթևակ թակել, թաթախել ալյուրի, ապա՝ ձվի մեջ։

_ Տապակել տաք արևածաղկի ձեթի մեջ։

_ Լոլիկը կտրատել կտորներով։ Յուրաքանչյուր շերտի եզրին դնել մոտ 2 ճաշի գդալ լցոն, փաթաթել:

դդմիկով նախուտեստ դդմիկով նախուտեստ

Նույն կերպ կարելի է դդմիկի շերտի մեջ մատուցել հալած պանրով և սխտորով աղցան:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ շքեղ լցոնած սմբուկ

Խնդրում ենք Գնահատեք