Դդմիկով նրբաբլիթներ առանց ալյուրի. Շատ պարզ և գերազանց բաղադրատոմս

Դդմիկով նրբաբլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դդմիկով նրբաբլիթներ առանց ալյուրի. Շատ պարզ և գերազանց բաղադրատոմս: Այս բաղադրատոմսով պատրաստված բլիթները կարող են լինել ինչպես նախուտեստ, այնպես էլ հիանալի նախաճաշ: Դդմիկով իսկական քնքշություն:

Դդմիկով նրբաբլիթներ

Դդմիկով նրբաբլիթներ. Մեզ պետք կլինի.

  • Պանիր կամ ֆետա պանիր 150 գ
  • Թթվասեր 2 ճաշի գդալ
  • Սխտոր 2 պճեղ
  • Մի բուռ ընկույզ
  • Մաղադանոս, սամիթ կամ համեմ ըստ ձեր ճաշակի
  • Դդմիկ 2 հատ
  • Ձու 4 հատ
  • Աղ.

Դդմիկով նրբաբլիթներ

Դդմիկով նրբաբլիթներ. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  1. Նախ կտրատել կանաչիները և մանրացնել բլենդերի մեջ: Դրա վրա ավելացնել մի քանի պճեղ սխտոր և մի բուռ ընկույզ: Հարել բլենդերի մեջ մինչև նուրբ մածուկ ստացվելը:
  2. Այժմ պանիրը դնել առանձին ամանի մեջ, ավելացնել թթվասեր,այնուհետև նախկինում պատրաստված սոուսը: Հիմա պետք է ամբողջ զանգվածը մանրակրկիտ խառնել պատառաքաղի օգնությամբ:
  3. Հաջորդը, վերցնել դդմիկը, քերել խոշոր քերիչով, աղ անել, խառնել: Թող մնա 10 րոպե: Ձվերը կոտրել առանձին ամանի մեջ, աղ ավելացնել ու լավ հարել:
  4. Ամուր քամել քերած դդմիկը ավելորդ խոնավությունից, դրանց խառնել հարած ձվերը: Լցնել տապակի մեջ բուսական յուղը և դդմիկով զանգվածը լցնել, ու բահիկով օգնելով տարածել, որ դառնա բարակ բլիթ:
  5. Երբ ներքևի մասից նրբաբլիթն արդեն դարչնագույն և ոսկեգունած է դառնում, վրան լցնել նախապատրաստված պանրային լցոնը, հարմարության համար այն կարելի է լցնել խոհարարական տոպրակի մեջ: Այժմ երկու Եվ երկու բահիկներով օգնելով` բլիթից պետք է փաթաթել գլանակը:
  6. Եվ այսպես շարունակել այնքան ժամանակ, մինչև խմորը և լցոնը չվերջանան:

Դդմիկով նրբաբլիթներ
Դդմիկով նրբաբլիթներն առանց ալյուրի պատրաստ են: Գեղեցիկ, ոսկեգույն, նուրբ ու պարզապես անսովոր համեղ բլիթներ:

Բարի ախորժակ:

Դդմիկով նաև անուշահամ կոտլետներ պատրաստեք այս բաղադրատոմսով.

Խնդրում ենք Գնահատեք