Դդմիկով նրբաբլիթներ պանրով և կանաչիներով

Դդմիկով նրբաբլիթներ պանրով և կանաչիներով ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դդմիկով նրբաբլիթներ պանրով և կանաչիներով, անչափ համեղ ու հագեցնող ուտեստ:
Առաջարկում ենք այսօր պատրաստել համեղ նրբաբլիթներ պանրով և կանաչիներով, դրանք այնքան էլ սովորական ուտեստի տարբերակ չեն:

Նման բլիթները հատուկ լցոն և քսուք չեն պահանջում, քանի որ իրենք իրենցով բավականին գոհացնող և պայծառ համ ունեն: Սրանք լավագույնս մատուցվում են նուրբ թթվասերի սոուսով: Իսկ ինչպես պատրաստել խորտիկը` եկեք պարզենք ստորև:

Դդմիկով նրբաբլիթներ պանրով և կանաչիներով

Դդմիկով նրբաբլիթներ պանրով և կանաչիներով. Բաղադրությունը

  • Դդմիկ 250 գ
  • Ձու 2 հատ
  • Արեւածաղկի ձեթ 1 ճաշի գդալ.
  • Կոշտ պանիր 50 գ
  • Կաթ 250 մլ
  • Ցորենի ալյուր 100 գ
  • Մաղադանոս 0.25 փունջ
  • Կանաչ սոխ 0.25 փունջ
  • Աղ ըստ համտեսի

Դդմիկով նրբաբլիթներ պանրով և կանաչիներով

Դդմիկով նրբաբլիթներ պանրով և կանաչիներով. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ և քերել երիտասարդ դդմիկը նուրբ քերիչով անմիջապես ամանի մեջ: Աղ անել քերած զանգվածը մի փոքր, որպեսզի այն սկսի հյութ տալ: Դրանից հետո ավելորդ խոնավությունը պետք է քամել:
  2. Այդ ընթացքում պանիրը քերել խոշոր քերիչով: Առանձին ամանի մեջ հարել 2 ձու, խառնել դրանք խառնիչով: Դրանց վրա ավելացնել կաթ և կարագ: Նորից խառնել ամեն ինչ, մինչև հարթ զանգված դառնա:
  3. Մանր կտրատած կանաչիները լցնել այդ զանգվածի մեջ, խառնել բաղադրիչները: Աստիճանաբար դրա մեջ ալյուր ավելացրեք:
  4. Հունցել մածուցիկ և միատարր խմոր, ինչպես ալադիների համար ենք անում: Այս գործում կարող է անհրաժեշտ լինել ավելի շատ ալյուր, այնպես որ առաջնորդվեք ձեր աչքաչափով: Թավան յուղել և լավ տաքացնել: Խմորի մի մասը լցնել տապակի մեջ և տապակել այն մի քանի րոպե յուրաքանչյուր կողմից: Նրբաբլիթը պետք է ստացվի գեղեցիկ վարդագույն:

Դդմիկով նրբաբլիթներ պանրով և կանաչիներով

Դդմիկով նրբաբլիթները պանրով և կանաչիներով պատրաստ են:

Բարի ախորժակ:

Եթե նախաճաշին սիրում եք նրբաբլիթներ կամ տարբեր բլիթներ պատրաստել, ապա կարող եք պատաստել ըստ այս տեսանյութի.

Խնդրում ենք Գնահատեք