Դդմիկով չիփսեր ջեռոցում. Ընդամենը 15 րոպե և համեղ նախուտետը պատրաստ է

Դդմիկով չիփսեր ջեռոցում ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դդմիկով չիփսեր ջեռոցում. Ընդամենը 15 րոպե և համեղ նախուտետը պատրաստ է

Որքան հաճելի է աշխատելիս կամ երեկոյան կինո դիտելիս որևէ համեղ բան ուտել: Սովորաբար այդ կերպ ուտում են չիփսեր, բայց բոլորս գիտենք, թե որքան վատ է դա առողջության և կազմվածքի համար: Այնպես որ, մենք ձեզ կպատմենք, թե ինչպես կարելի է պատրաստել անվնաս խորտիկներ ջեռոցում` դդմիկի չիփսեր:

Դուք կարող եք փոփոխություններ մտցնել այս բաղադրատոմսում, որքան ցանկանում եք: Օրինակ, ավելացնել ձեր նախընտրած համեմունքները կամ պանիրը: Դուք կարող եք պատրաստել դդմիկով չիփսերը ֆրիտյուրի նման, տապակի մեջ կամ միկրոալիքային վառարանում: Բայց ապացուցված է, որ ջեռոցում պատրաստելը  նվազագույն վնասակար տարբերակն է:

Դդմիկով չիփսեր ջեռոցում

Դդմիկով չիփսեր ջեռոցում. Անհրաժեշտ մթերքները

  • Դդմիկ 1 հատ
  • Ցորենի ալյուր 50 գ
  • Արևածաղկի ձեթ
  • Աղ ըստ համտեսի
  • Սև պղպեղ (աղացած) ըստ համտեսի

Դդմիկով չիփսեր ջեռոցում

Դդմիկով չիփսեր ջեռոցում

Դդմիկով չիփսեր ջեռոցում

Դդմիկով չիփսեր ջեռոցում. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ

  1. Լվանալ դդմիկը և կտրել բարակ շերտերով: Չորացնել անձեռոցիկով` ավելորդ խոնավությունը հեռացնելու համար:
  2. Դդմիկի յուրաքանչյուր կտորը մանրակրկիտ թաթախել ալյուրի մեջ և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
  3. Շաղ տալ կտորների վրա բուսական յուղ, աղ և պղպեղ:
  4. Դնել տապակը ջեռոցում 10 րոպե` 200 ° C ջերմաստիճանում:

Մատուցել դդմիկով չիփսերը ցանկացած սոուսով` կետչուպ, մայոնեզ, սխտոր թթվասերով կամ մանանեխով: Շնորհիվ այն բանի, որ բանջարեղենի համը ավելի չեզոք է, խրթխրթան ուտեստը լավ է համադրվում ցանկացած սոուսի հետ:

Դդմիկով չիփսեր ջեռոցում

Դդմիկով չիփսերը պատրաստ են:

Բարի ախորժակ:

Դդմիկով կոտլետ — Շատ հեշտ են և Համեղ․ Դդմիկի կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք