Դդմիկով պիցցա. Պարզ և արագ ուտեստ նախաճաշին

Դդմիկով պիցցա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նախաճաշի համար պատրաստեք ամենահեշտ և արագ դդմիկով պիցցա կամ ձվով բլիթներ լոլիկով և կանաչիներով, թեև միջուկը կարող եք շատ տարբեր պատրաստել ձեր ցանկությամբ:

Դդմիկով պիցցա

Դդմիկով պիցցա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 1 հատ

_Ձու 5 հատ

_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Ձիթապտղի յուղ 15 գր

_Կանաչի՝ ըստ ճաշակի

_Լոլիկ 1 հատ

_Պանիր 100 գր

Դդմիկով պիցցա

Դդմիկով պիցցա. Պատրաստման եղանակը

_Դդմիկը քերել խոշոր քերիչով, աղ անել, խառնել ու թողնել 5 րոպե։

_Ձվերը հարել հարիչով, մինչև հարթվի:

_Ձվի զանգվածին ավելացնել թթվասերը և հարել։

_Դդմիկը լավ քամել ու ավելացնել ձվային զանգվածին։

_Կանաչին մանր կտրատել և խառնել ձվի ու դդմիկի հետ։

_Լոլիկները օղակներով կտրատել, պանիրը խոշոր քերիչով քերել կամ շերտերով կտրատել:

_Տապակը յուղել կարագով և զանգվածի մի մասը լցնել, լոլիկի օղակներ շարել, դրանց վրա դնել պանրի կտորներ կամ ցանել քերած պանիր։

_Ծածկել կափարիչով և եփել թույլ կրակի վրա՝ մոտ 8 րոպե։

_Մնացածն էլ պատրաստել նույն կերպ և մատուցել տարբեր սոուսների, աղցանների, չորահացերի հետ։

_Ամենապարզ, բայց համեղ և ախորժելի ուտեստը կարելի է բազմազանեցնել ձեր սիրած հավելումներով:

Դդմիկով պիցցա

Որպեսզի նրբաբլիթները շատ նուրբ ստացվեն, ընտրեք երիտասարդ դդմիկ, դրանք գրեթե չունեն սերմեր, որոնք քերած դդմիկի զանգվածը դարձնում են մի փոքր կոշտ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պիցցա առնաց խմոր թխելու

Խնդրում ենք Գնահատեք