Առաջարկում ենք պատրաստել փարթամ դդմիկով պիցցա, ձվածեղ, լոլիկով, երշիկով և պանրով։ Այն շատ ավելի արագ է եփվում, բաղադրատոմսը հիանալի տեղավորվում է «նախաճաշ» կատեգորիայի մեջ:

Դդմիկով պիցցա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 1 հատ
_Ձու 3 հատ
_Երշիկ 100 գր
_Պանիր 100 գր
_Լոլիկ 1 հատ
_Աղ, պղպեղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի


Դդմիկով պիցցա. Պատրաստման եղանակը
_Վերցնել փոքր և երիտասարդ դդմիկ, որպեսզի կոշտ սերմեր չլինեն։
_Կտրել շերտերով և տապակել բուսայուղի մեջ, մինչև կիսաեփ լինի։
_Ավելացնել քերած սխտոր, խառնել և եփել մեկ րոպե։
_Հարել ձվերը աղով, պղպեղով, անուշաբույր կանաչիներով և սամիթով։
_Ձվի զանգվածը լցնել դդմիկի վրա, ծածկել կափարիչով և եփել թույլ կրակի վրա։
_Ձվածեղի վրա դնել երշիկ կամ խոզապուխտ, եփած կամ թխած մսի կտորներ, ավելացնել լոլիկի շերտեր, ցանել քերած պանիր և ծածկել։
_Եփել այնքան, մինչև պանիրը հալվի։
_Մատուցելիս վրան ցանել մանր կտրատած կանաչիներ։

Բացի նրբերշիկից և պանրից, կարող եք ավելացնել նախապես տապակած շամպինիոններ և կստանաք լիարժեք, շատ ախորժելի և համեղ ամառային պիցցա։ Կարելի է ավելացնել նաև քաղցր կամ կծու պղպեղ, իսկ քերած դդմիկին խառնել մեկ քերած կարտոֆիլի հետ, որն էլ ավելի կշտացնող ու ախորժելի կդարձնի ուտեստը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պիցցա առանց խմոր թխելու







