Դդմիկով ջեռեփուկ տապակի մեջ. Կոտլետների փոխարեն տապակեք ամբողջական բլիթ

Դդմիկով ջեռեփուկ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Դդմիկով ջեռեփուկ կամ կոտլետներ պատրաստելը վերջերս դարձել է շատ մոդայիկ:

Սրանք պատրաստվում են արագ և պարզ, ստացվում են ախորժելի,  շատ համեղ և հագեցնող կողմնակի ճաշատեսակ կամ հավելում հիմնական ուտեստներին:

Դդմիկով ջեռեփուկ

Դդմիկով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 3 հատ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 4 պճեղ

_Պանիր 100 գր

_Ձու 3 հատ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Ալյուր 5 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Դդմիկով բլիթներ

Դդմիկով բլիթներ

Դդմիկով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Դդմիկը քերել խոշոր քերիչով, աղ անել, խառնել ու թողնել 5 րոպե, որպեսզի հյութը դուրս տա։

_Քամել հյութը և դդմիկը լցնել տարայի մեջ։

_Քերել սխտորը միջին քերիչով, սոխը մանր կտրատել, պանիրը քերել խոշոր քերիչով, իսկ կանաչին մանր կտրատել։

_Դդմիկին ավելացնել սոխը, սխտորը, պանիրը, կանաչիները, ձուն, համեմունքները, անուշաբույր կանաչիները, խառնել։

_Ավելացնել թթվասերը, խառնել:

_Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցչի հետ, լցնել դդմիկի վրա և խառնել։

_Եթե ​​զանգվածը շատ ջրիկ է, ավելացրեք մի քիչ ալյուր, սպիտակաձավար կամ օսլա։

_Թավայի հատակն ու կողքերին քսել բուսայուղ և զանգվածը լցնել, ծածկել կափարիչով։

_Տապակել մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե, հետևեք որպեսզի հատակը լավ կարմրի։

_Ջեռեփուկը հարթ ափսեի օգնությամբ շրջել և մյուս կողմը ևս թխել 5-7 րոպե:

Դդմիկով բլիթներ

Դդմիկով բլիթներ

Այսպիսի քնքուշ ջեռեփուկը կարելի է մատուցել թթվասերով, մայոնեզի սոուսով սխտորով և սամիթով, կամ կարող եք դրան ավելացնել շատերի սիրած աղցանը հալած պանրով, ձվով և սխտորով։

Այն համակցվում է դդմիկով և շամպինիոններով սոուսի, սոխով և թթվասերի կամ սերուցքի մեջ խաշած հավի մսի կտորների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ համեղ սմբուկով ուեստ

Խնդրում ենք Գնահատեք