Դդմիկով ջեռեփուկ. Այս ջեռեփուկը միշտ հարմար կլինի ձեր ընտանեկան ճաշացանկում:
Դդմիկը բազմակողմանի բանջարեղեն է, որն օգնում է պատրաստել համեղ ուտեստների լայն տեսականի:

Դդմիկով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 2 հատ
_Ձու 3 հատ
_Թթվասեր 3 ճաշի գդալ
_Ալյուր 6 ճաշի գդալ
_Աղ պղպեղ
_Մոցարելլա պանիր 100 գր
_Լոլիկ 2-3 հատ
_Կարագ՝ ըստ ճաշակի


Դդմիկով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_Աղը անել ձվերի վրա և խառնել թթվասերի, ալյուրի հետ: Զանգվածը լավ հարել հարիչով: Խմորը ջրիկոտ կստացվի:
_Քերել դդմիկը խոշոր քերիչով, մի փոքր աղ անել և թողնել 5 րոպե:
_Քամել դդմիկի զանգվածը և ավելացնել խմորին, խառնել մինչև հարթվի:
_Խմորը լցնել կարագով քսած կաղապարի մեջ:
_Վրան դնել լոլիկի շրջանակները, ցանել քերած պանիր և կանաչիներ:
_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20-25 րոպե:

ՈՒտեստը շատ համեղ ու քնքուշ է թե տաք, թե սառը վիճակում: Մատուցել թթվասերով և տարբեր տնական սոուսներով, հարմար են սխտորով և կանաչիներով կծու սոուսները: Եթե սիրում եք սնկով ջեռեփուկ, կարող եք խմորին ավելացնել նաև տապակած շամպինիոն:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ամենաարագ և համեղ ընթրիքը







